Այս պահին Հանրապետության հրապարակում իրականացվող ազգային ազատագրական շարժման մասնակիցները երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Հիշեցնենք՝ քաղաքացիները հավաք էին նախաձեռնել, որի նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արա Զոհրաբյանը հայտնեց՝ երթի նպատակն է իրազեկել քաղաքացիներին, արթնանալու կոչ անել:
Կարդացեք նաև
Նաև հայտնեց՝ վաղը՝ նոյեմբերի 23-ին, ևս շտապ հավաք կիրականացնեն Հանրապետության հրապարակում: Արա Զոհրաբյանը նաև նշեց՝ վաղը կհրապարակեն իրենց հաջորդ գործողությունների ծրագիրը: Նա ասաց՝ եթե մարդիկ ավելանան, նրանք են թելադրելու իրենց կամքը, քաղաքացին է որոշելու՝ ինչ անի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ