ԱԺ լիագումար նիստում այսօր, երբ քննարկված օրինագծերի հերթական քվեարկություններն էին ընթանում, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ շշուկով ասվածը լսվեց խոսափողից․ «Ասա բեյջը կախի, ոտից դուրս կշպրտեմ դահլիճից»։ Հավանաբար, ԱԺ նախագահի սպառնալիքն ուղղված էր նիստերի դահլիճում մասնագիտական պարտականությունները կատարող օպերատորներից կամ լուսանկարիչներից մեկին։
Հիշեցնենք, որ այս տարի խոսափողից լսվել էր իշխող քաղաքական թիմից նաեւ Լենա Նազարյանի շշուկով ասվածը՝ ուղղված պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ «Իդիոտկա»,-ասել էր Լենա Նազարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ