ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին։
Նախարարը շնորհավորել է Խաչատրյանին և բեղմնավոր աշխատանք է մաղթել։ Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի, քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել Գրիգորյանին կատարած աշխատանքի, մարզպետարանի հետ սերտ համագործակցության շնորհիվ համայնքում տարատեսակ, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։
Մարզպետը նշել է նաև, որ Վահրամ Խաչատրյանը քաջատեղյակ է համայնքի խնդիրներին և հաջողությամբ կիրականացնի իր գործառույթները։
Կարդացեք նաև
Վահրամ Խաչատրյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը վստահության համար՝ նշելով, որ արդեն հասցրել է ծանոթանալ քաղաքի առաջնային խնդիրներին և նախանշել դրանց լուծումները։
Դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններով Մեծամորը ևս խոշորացվում է։ Մեծամոր քաղաքային համայնքին կմիանա ևս 30 համայնք և կձևավորվի նոր վարչական միավոր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն