Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոնչո»-ից «հավես» գողություն է կատարվել

Նոյեմբեր 02,2021 12:22

Հայտնի դերասանն իրեն հասցված վնասը համարում է չորս միլիոն դրամ, եւ ասում է՝ գնացեք մականունավորներից գողացեք, ինձնից ինչու եք գողանում:

Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 1-ին, ժ.11.35-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ նույն օրը ժ.10.00-ից մինչև ժ.11.00-ն ընկած ժամանակահատվածում, Կորեայի ձորի կամուրջի աջ հատվածում գտնվող իրեն պատկանող ժամանակավոր չցանկապատված կացարանից գողացել են 120 հատ հնդկաեղեգ, 29 հատ պադոն, 1 հատ ա/մ-ի անիվ, 4 հատ տակառ, 3.000 հատ նռան ծիլ և 3 խորանարդ մետր վառելափայտ:

ՔՀԲ ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Հավես Պ.-ն՝ Զովունիից: Նա բաց է թողնվել:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Հումորային դերասան, «Պոնչո» անունով հայտնի Վահագն Սիմոնյանը, իսկապես մնում է ժամանակավոր կացարանում, իր դատական գործերից հետո նա զրկվել էր բնակարանից: Նա ասում էր, որ պարապ չի մնացել, իր ժամանակավոր կացարանում փորձել էր բուսաբանական այգի հիմնել, մաքրել էր տարածքը: Տնկիները, նռնենիները, բամբուկները նա բերել էր տարիներ առաջ, ժամանակին իր Դավթաշենի բնակավայրում նա նավ էր պատրաստել եւ փորձարկել Սեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930