Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը պնդել է, Նազելի Բաղդասարյանը՝ համաձայնել․ նա կնշանակվի Շիրակի մարզպետ

Հոկտեմբեր 29,2021 20:07

Գյումրիից ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։

 Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Տեղեկացրել ենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո մարզի պաշտոնյաների շրջանակում խոսվում ու ակտիվ  քննարկվում էր  նրան առաջիկայում Շիրակի մարզպետ  նշանակելու մասին։

Նազելի Բաղդասարյանն, ամենայն հավանականությամբ, կփոխարինի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանին, որը Գյումրու ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն էր: Իշխող կուսակցության թիմին, ըստ էության, չհաջողվեց ՏԻՄ ընտրություններում զբաղեցնել առաջին տեղը։

Ըստ մեզ հասած տեղեկությունների, Նազելի Բաղդասարյանը սկզբում առարկել է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը՝պատճառաբանելով, որ օրենսդիրի աշխատանքն իրեն ավելի է հաճելի է, հետաքրքիր, ԱԺ-ում շատ անելիքներ կան։ Այդուհանդերձ, վարչապետը պնդել  է հենց նրա թեկնածությունը։

Նազելի Բաղդասարյանի հետ այս պահին զրուցել  չհաջողվեց, նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, սակայն կփորձենք նրանից պարզաբանում ստանալ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031