Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 22-ին Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնից գրություն է ստացվել, որ «Արշակունյանց» պոլիկլինիկայի մի խումբ աշխատակիցներ՝ լիազորված լինելով կազմակերպել են COVID-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը, հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանից բացակայող մի շարք քաղաքացիների չպատվաստվելով սահմանված դեղատեսակներով և դեղաչափով, կազմել և հաստատել են COVID-19-ի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթուղթ և այն ներմուծել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:
Փաստի առթիվ հոկտեմբերի 11-ի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր. 308 հոդ. 1-ին մասով, 38-308 հոդ. 1-ին մասով և 314 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: