Լրահոս
Օրվա լրահոսը

«3 հաղորդում ենք ներկայացրել` Ռուբեն Մելիքյանի, Սեյրան Օհանյանի եւ Էդուարդ Շարմազանովի հետ կապված». Արսեն Բաբայան

Հոկտեմբեր 15,2021 14:12

Հոկտեմբերի 14-ին դատախազությունից ՀՀ քր. դատ. օր. 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար Շենգավիթի ոստիկանության բաժինը ստացել է «Ամարաս» փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանի դիմումը` հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 23-ին հարցազրույց է տվել News.am լրատվական կայքին, որի տեսանյութը հրապարակված է Յութուբում, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում «ugo chaves» եւ «Գրիգորի Գրիգորեւ» օգտատերերն անպարկեշտ եղանակով վիրավորել են Էդուարդ Շարմազանովին: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Արսեն Բաբայան

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում «Ամարաս» փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը նշեց, որ «Ամարաս» փորձագիտական կենտրոնով այդ մասին արդեն հայտարարություն տվել են, նաեւ հրապարակել բոլոր հաղորդումները: «Գաղափարը հետեւյալն է, որ 137 պրիմ 1 հոդվածի մշտադիտարկում ենք իրականացնում, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է դա գործում եւ ինչքանով է ծառայելու նպատակին: Այսինքն, մշտադիտարկման ընթացքում մենք նայում ենք, թե ընդհանրապես ինչ վարույթներ կան, նաեւ ինքներս ենք վարույթ նախաձեռնում: Մենք կոնկրետ դեպքով դիմում ենք եւ ասում, որ գտնում ենք` այստեղ կա հանցագործություն այդ հոդվածով, որպեսզի կարողանանք հետեւել, թե ինչ է կատարվում»,-հավելեց նա:

«Ամարաս» փորձագիտական կենտրոնի ղեկավարը նշեց, որ այս շրջանակում 3 հաղորդում են ներկայացրել` մեկը կապված է Ռուբեն Մելիքյանի, երկրորդը Սեյրան Օհանյանի հետ եւ երրորդը վերաբերում է Էդուարդ Շարմազանովին` լրատվամիջոցի յութուբյան ալիքում եղած հարցազրույցում` պայմանավորված իրենց հասարակական ու քաղաքական գործունեությամբ` ծանր վիրավորանք հասցնելուն, մասնավորապես հայհոյանքին:

Մեր հարցին` վստա՞հ են, որ համապատասխան իրավական հետեւանք կլինի, Արսեն Բաբայանը պատասխանեց, որ չի ցանկանում կանխակալ կամ նախնական որեւէ գնահատակն տալ. «Հենց դա ենք ուսումնասիրում, հասկանալու համար` այս հոդվածի ընդունվելուց հետո պետությունն ի՞նչ քաղաքականություն է այս հոդվածով իրականացնում, որն է նպատակը, կարողանալու է դրա տակից դուրս գալ, թե ոչ: Ուզում եմ հիշել նաեւ ՄԻՊ Արման Թաթոյանի վերջին դիմումը ՍԴ-ին ուղղված, որտեղ նա եւս բազմաթիվ հարցեր է բարձրացրել: Մենք այդ հարցերը պրակտիկ կամ մասնագիտական դաշտում սկսել ենք ուսումնասիրել դեռեւս սեպտեմբերի կեսերից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031