Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի քրեական ենթամշակույթի հանցագործությունների փաստերով որպես մեղադրյալ է ներգրավվել 48 անձ, նրանցից 25-ի գործն ուղարկվել է դատարան։
Aravot.am-ն այսօր Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանին հարցրեց, թե Շիրակի մարզում նման դեպք արձանագրվե՞լ է։
«Շիրակի մարզում այս պահին ունենք քննվող մեկ քրեական գործ, խոսքը վերաբերում է Արթիկ քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելուն և ղեկավարելուն։ Նախաքննության փուլում է գործը»,-տեղեկացրեց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ