Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնաձորի նախկին գյուղապետը որդուն ազատել է բանակից, համայնքի գույքն էլ ապօրինի սեփականաշնորհել է. իրավապահներ

Հոկտեմբեր 07,2021 15:23

Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Դանիելյանն որդուն ազատել է զինվորական ծառայությունից՝ խաբեության ճանապարհով. այս մասին, Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանությունը գրություն է ստացել ԱԱԾ-ից:

Մխիթար Դանիելյանը ինչ-ինչ ճանապարհով որդուն, ինչպես ասում են՝ բանակից ազատել է դասական եղանակով՝ որդու փաստաթղթերում ձեւակերպելով ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայություն, սակայն ըստ իրավապահների՝ իրականում նրա որդին չի ունեցել նման խնդիրներ։

Նախկին գյուղապետը, ըստ այդ գրության՝ այլ ապօրինություններ էլ է կատարել։ Մխիթար Դանիելյանն իր պաշտոնավարման տարիներին համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Բ.-ի եւ քարտուղար Մակիչ Դ.-ի կողմից կեղծելով համայնքի ավագանիների ստորագրությունները՝ 2014-2017 թվականներին պաշտոնական կեղծ փաստաթղթեր է կազմել եւ ապա օգտագործել: Իսկ 2017 թվականին պաշտոնական աճուրդներ կազմակերպող եւ աճուրդի անցկացման համար պատասխանատու մի շարք անձանց հետ նախնական համաձայնության գալով՝ խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, համայնքին պատկանող գույքը սեփականաշնորհել է իր անունով։

Բացի այս, Աղավնաձորի նախկին գյուղապետը, ըստ իրավապահների՝ յուրացրել է համայնքի 3,4 մլն դրամը՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ։

Այս եւ վերոնշյալ մյուս կասկածելի կամ ինչպես իրավապահներն են նշում՝ առերեւույթ հանցանքների առնչությամբ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Հրապարակի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031