Լրահոս
Իմ ադեն․ ղալախը (անտիպ)
Օրվա լրահոսը

«Օրն առանց քֆուրի չեմ կարողանում սկսել». քաղաքացին հարցաքննվել է Փաշինյանի հասցեին գրածի առնչությամբ

Հոկտեմբեր 05,2021 20:30

Ըստ Aravot.am-ի տեղեկությունների՝  ոստիկանության Արարատի մարզային վարչությունից ստացվել է Հայկ Բ.-ի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառման տեսապատճենը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Հայկ Բ.-ն հայտնել է, որ իր ֆեյսբուքյան էջից «ԼայֆՆյուզ.ամ» կայքում հրապարակված՝ «Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել» վերտառությամբ հոդվածի տակ կատարել է գրառում. «Օրն առանց քֆուրի չեմ կարողանում սկսել, էդ 7.000.000 դոլարն ուղղեիր սպառազինությանը» բովանդակությամբ և վիրավորական բառ գրառել:

Արարատի մարզի դատախազի տեղակալից ստացվել է բանավոր ցուցում՝ ՀՀ քր. օր.137,1 հոդվածի հատկանիշներով նախապատրաստել նյութեր և ընթացքը լուծել ՀՀ քր. դատ օր. 180-81 հոդվածների կարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031