Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Դանիել Իոաննիսյանի դիմումով նյութեր է նախապատրաստում ԱԺ-ում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով

Սեպտեմբեր 30,2021 11:09

«Առավոտի» տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին ոստիկանությունը դատախազությունից ստացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն, որ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում գտնվող լրագրողների համար նախատեսված սենյակում ԱԺ անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են լրագրողներ՝ Լիլիթ Կասյանի, Սեդա Ղուկասյանի եւ Նարեկ Կիրակոսյանի օրինական մասնագիտական գործունեությունը: Նախապատրաստվում են նյութեր:

Դանիել Իոաննիսյան

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այցելեցի խորհրդարանում աշխատող և այսօրվա դեպքերից տուժած լրագրողներին: Ոմանց վրա ակնհայտ երևում էին կիրառված բռնության հետքերը:

ԱԺ տարածքում փորձեցինք գտնել լրագրողների դեմ բռնություն գործադրած անվտանգության աշխատակիցներին: Մի մասին գտանք, մի մասին դեռ ման կգանք (հեռու չեն փախնի):

Factor-ի, Civilnet-ի, Հ1-ի, Հ2-ի, 24news-ի, Para TV-ի, Հրապարակի ու Meganews-ի լրագրողներին (նույնիսկ առանց որևէ պահանջ ներկայացնելու) ուժի կիրառմամբ դուրս են հանել ԱԺ նիստերի դահլիճի օթյակից: Այդ լրագրողների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման և նրանց նկատմամբ բռնության կիրառման դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք ուղարկել գլխավոր դատախազին:

Ազնվության համար պետք է ասեմ, որ որոշ պատգամավորներ և անվտանգության աշխատակիցներ ներողություն խնդրեցին լրագրողներից նրանց նկատմամբ կիրառված բռնության համար: Անվտանգության աշխատակիցներն իրենց գործողությունները պայմանավորում էին «վերևից եկած հրամանով»՝ առանց հստակեցնելու, թե որտեղից է այն արձակվել:

Հ.Գ. Խորհրդարանի ղեկավարության հետ հարցը չեմ քննարկել ու չեմ էլ ուզում քննարկել (թող այս ամենից առաջ խորհրդակցեին): Այս հարցը քննարկվելու է իրավապահ/դատական մարմիններում ու միջազգային կառույցների սահմաններում (ՀԿ-ների հայտարարությունը արդեն ուղարկվել է մի շարք կառույցների):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930