Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս քաղաքային համայնքի ղեկավար պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնական լիազորությունները՝ ըստ նախաքննական տվյալների

Սեպտեմբեր 07,2021 13:05

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ոստիկանությունը Մասիսի քննչական բաժնից ստացել է գրություն, թե քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մասիս քաղաքային համայնքի ղեկավար պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնական լիազորությունները:

Ըստ մեզ հասած տեղեկատվության, Մասիսի պաշտոնատար անձինք պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ դրդումներով, կամ խմբային շահերից ելնելով՝ քաղաքի Արարատյան փողոցի 5/1 հասցեում սեփականատիրոջ կողմից կառուցված ավտոլվացման կետը՝ ՀՀ կադաստրի կոմիտեում պետական գրանցում ստանալու համար դրդել եւ միջնորդել են պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնել, թե իբրեւ այդ տարածքում, շինարարական աշխատանքները կատարվել են «Մարի Շին» ՍՊԸ-ի կողմից, իսկ հեղինակային հսկողություն իրականացրած «Պռոֆէներջի» ՍՊԸ-ի տնօրենը եւ տեխնիկական հսկողություն իրականացնող աշխատակիցն իրենց ստորագրություններով եւ կնիքներով հաստատել են, որ կատարված շինաշխատանքները համապատասխանում են նախագծին, որի հետևանքով այդ կեղծ փաստաթղթերը դրվել են շրջանառության մեջ եւ էական վնաս պատճառել պետությանը եւ նրա օրինական շահերին:

Դեպքի առթիվ օգոստոսի 31-ին Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ներկայումս կատարվում է նախաքննություն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930