Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ում Փաշինյանի հայտարարությունը որակել են «հիվանդ երևակայության արդյունք»

Սեպտեմբեր 03,2021 11:19

Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիվանդ երևակայության արդյունք» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակը պետք է վերջնականապես հստակեցվի:

Հիշեցնենք, սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվա առիթով հնչեցրած շնորհավորական ուղերձում Փաշինյանն ասել էր, որ Մինսկի գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ Հայաստանը, որ «անհիմն տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ, շարունակում է պատմական փաստերի կեղծումը և կոպտորեն խախտում միջազգային իրավունքի նորմերը»: «Հայ պաշտոնյաները կարող են որքան ուզում են կեղծել պատմական փաստերը և իրավունքը, բայց դա փաստերը չի փոխի: Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, նրա՝ միջազգայնորեն ընդունված տարածքների անբաժանա մասը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանը դեռ 1980-ականների վերջին «բացահայտ հավակնություններ է ներկայացնել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզի նկատմամբ և սատարել ագրեսիվ անջատողականությունը»: Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի «բռնակցումը միակողմանի կերպով՝ առանց Ադրբեջանի թույլտվության, հակասում է խորհրդային օրենսդրությանը, և դա հաստատվել է ամենաբարձր՝ սահմանադրական մակարդակով»:

«Այսուհետ ադրբեջանական տարածքների նկատմամբ ցանկացած նկրտում և ագրեսիվ անջատողական միտումներ հրահրելու ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի և կստանա համարժեք պատասխան»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930