Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակառակորդը արգելապատնեշներ է տեղադրել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհին

Օգոստոս 27,2021 22:00

Մեղրի-Երեւան միջպետական Մ2 ճանապարհով, ադրբեջանցիների կողմից բացելուց հետո առաջինը երթեւեկեցին ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն ու Ազգային ժողովի պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանը։

«Ռոբերտ Ղուկասյանը եկավ Կապանի կողմից, ես եկա Գորիսից, հանդիպեցինք Շուռնուխում։  Ճանապարհը բաց է»,–Aravot.am-ի հետ ասաց Արմեն Խաչատրյանը։

Մեր այն հարցին, թե ճիշտ է, որ  ճանապարհին ադրբեջանցիները լիովին չեն բացել ճանապարհը, քարե պանելներ են դրել, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Ճանապարհի եզրային հատվածներում արգելապատնեշներ կային, որոնք չի խոչընդոտում երթեւեկությունը, անգամ բեռնատարիներինը։ Ուղեկալներում նման բաներ լինում է, որպեսզի մեքենաները իրենց արագությունը իջեցնեն»,–ասաց Արմեն Խաչատրյանը։

Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ երթեւեկությունը ակտիվ չէ, համարյա մեքենա չկա։ «Երեւի ժողովուրդը դեռ տեղյակ չի, կարծում եմ մի ժամ հետո երթեւեկությունը կշատանա»,–ասաց նա։

Ճանապարհի անվտանգությունը նախկինի նման ապահովում են ՀՀ սահմանապահ զորքերը՝ ռուս սահմանապահների հետ։

Տեսանյութը տրամադրել է Արմեն Խաչատրյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031