Երկրորդ փորձից հետո Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ այսօր 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստն է եւ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել էին 3 թեկնածուներ, ընդդիմությունից՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, իշխանությունից՝ Ալեն Սիմոնյանը: Փակ գաղտնի քվեարկության առաջին փորձից հետո պարզվեց, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տառասխալ կա: Ուստի քվեարկությունն ընդհատեցին եւ նոր քվեարկություն նշանակեցին: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ 71 պատգամավոր քվեարկել են Ալեն Սիմոնյանի օգտին: Ընդդիմությունը բոյկոտել էր ու չէր մասնակցել քվեարկությանը, դրա համար Զաքարյանն ու Սարգսյանը «0» ձայն էին ստացել:
Ալեն Սիմոնյանի ընտրվելուց հետո նիստը վարող Կնյազ Հասանովը ողջագուրվեց ու աթոռը հանձնեց նրան՝ ասելով. «Որ ասում էի իմ նախագահությունը 4-5 ժամվա պատմություն է, չէին հավատում մեր ընկերները»:
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահների եւ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը կքննարկվի վաղը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ