Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյանը կրկին կառաջադրվի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում

Հուլիս 24,2021 15:20

Այս տարվա հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շարք համայնքներում նախատեսվում է անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Վանաձորը եւս այդ քաղաքների թվում է:

Aravot.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ ինքը ցանկություն ունի կրկին առաջադրվել համայնքի ղեկավարի պաշտոնում. «Ես կարծում եմ, որ ես իրավունք ունեմ առաջադրվելու եւ լուրջ հայտ ներկայացնելու: Ես պետք է վանաձորցուց հայցեմ, որ իրենք իրենց կողմնորոշումը հստակ արտահայտեն: Ապագան ցույց կտա, տեսնենք ինչպես կլինի»:

Մամիկոն Ասլանյանը ՀՀԿ անդամ է: Մեր այն հարցին, թե եղել է առաջարկ որեւէ կուսակցությունից, որպեսզի համալրի իրենց շարքերն ու հանդես գա հենց այդ կուսակցության կողմից, համայնքի ղեկավարն ասաց. «Ես շարքեր համալրելուց բավականին հեռում եմ: Ցուցակ գլխավորել, կամ ինչ-որ կուսակցության կամ դաշինքի մասով որոշում չունեմ: Բնականաբար տարբեր առաջարկներ կլինեն, բայց ոչ առարկայական բնույթի, որ այս պահին ես կարողանամ որոշակիություն մտցնեմ: Դեռ ժամանակ ունենք, ես ուզում եմ ընկալելի որոշում կայացնել, որ վանաձորցու համար ընկալելի լինի եւ իմ եւ՛ առաջադրումը, եւ՛ նաեւ հասկանալի լինեմ ես իմ գործողություններում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031