Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ-ն նպատակահարմար չի գտնում մեկնաբանել կաշառքի գործը

Հուլիս 20,2021 15:45

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել ԿԳՄՍ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակցի վերաբերյալ, որը 5.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց քննական թեստերի պատասխան էր փոխանցել:

Ըստ այդմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Լ. Ա-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով մշակել 2021թ. ԲՈՒՀ ընդունվելու համար անգլերեն լեզվի միասնական քննության թեստերը և պարտավոր լինելով մինչև քննության ավարտը չհրապարակել իր անունը որպես քննության թեսթ մշակող, պահպանել թեստի բովանդակության գաղտնիությունը, քննությունների մասնակից Ա. Հ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություն, այն է` քննությունից առաջ իր կողմից մշակված թեսթերի պատասխանները նախապես տրամադրելու և դրա արդյունքում քննությանը բարձր գնահատականը ապահովելու համար, քննության մասնակցի մորից՝ Ն. Հ.-ից հունիսի 26-ին պահանջել է առանձնապես խոշոր չափի 2.496.900 դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար կաշառք: Մայրն ընդունել է կաշառք տալու առաջարկը և գումարը փոխանցել է պաշտոնատար անձին նշված քննությունից առաջ և դրա դիմաց ստացել թեստերի պատասխանը:

Aravot.am-ի հետ զրույցում ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնն այս պահին ձեռնպահ է մնում մեկնաբանություններից: «Քանի դեռ իրավական գործընթաց է գնում, իմաստ չունի ինչ-որ բան մեկնաբանելը: Խոսքը ԳԹԿ երկարամյա աշխատակցի մասին է: Կարծում ենք, որ ամեն ինչ կպարզի քննությունը»,-ասաց Խաչանուշ Գրիգորյանը:

Հավելենք, որ քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031