Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապագա կա, նույնիսկ լավ ապագա»․ Մեղրին համայնքի ղեկավարի պաշտոնակատար ունի

Հուլիս 14,2021 09:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 14-ի որոշմամբ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արարատ Թումանյանը։ Վերջինս 46 տարեկան է, ավարտել է «Հրաչյա Աճառյան» համալսարանը, մասնագիտությամբ իրավագետ է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Ի դեպ, Թումանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածաշրջանի պատասխանատուն է։

«Չեմ կարող ասել, միակ արժանի թեկնածուն էի։ Մեր թիմում շատ կան մարդիկ, որոնք կարող էին աշխատել այս պաշտոնում»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Մեղրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։

Այն դիտարկմանը, թե կառաջնորդվի Արարատ Թումանյանը պողպատե մանդատով՝ ասաց․ «Քանդելը հեշտ է, ծնված օրվանից այստեղ եմ ապրում։ Չար չեմ, բարիդրացիական հարաբերություններ կլինեն բոլորի հետ։ Պողպատե մանդատը միայն օրենքի սահմաններում կկիրառվի, այսինքն` միայն օրենքի գերակայությունը կլինի իմ աշխատանքային օրակարգում։ Մեղրիի տարածաշրջանում խնդիրները շատ են, կարծում եմ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ելք գտնել»,–ասում է Թումանյանը։

Այն հարցին, թե հավատո՞ւմ է իր քաղաքական ուժի կարգախոսին՝ պատասխանեց․ «Այո՛, հավատում եմ, ապագա կա, նույնիսկ ես իմ համար կարգախոս եմ ընտրել ՝ լավ ապագա կա»։

Հիշեցնենք, որ Մեղրիի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարական էր ներկայացրել հուլիսի 9-ին, որպեսզի վերցնի պատգամավորի մանդատը։ Սակայն նրան հուլիսի 12-ին երկու ամսով կալանավորեցին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031