Գյումրու Անի թաղամասի բնակիչներից մեկը՝ 51-ամյա մի տղամարդ, ահազանգելով ոստիկանություն, հայտնել է, որ ինքնասպան կլինի, եթե վարչապետ Փաշինյանն իրեն աշխատանքի չտեղավորի։
Նա ոստիկաններին պարտադրել է իր ահազանգը բառացի փոխանցել վարչապետին։ Նրա բնակարան մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջինս ունի թիթեղագործի մասնագիտություն։ Տղամարդը մեկ անգամ ևս վերահաստատել է իր ասածը, թե աշխատանք չգտնելու դեպքում ինքնասպան կլինի։
Ոստիկանները նրա խմածության աստիճանն են ստուգել, եղել է ՝ 0,75 մգ/լ:
Նախապատրաստվում են նյութեր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ