Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական համաձայնագրի համար Շուշին պատահական ընտրված չէր. Կոնստանտին Զատուլին

Հունիս 24,2021 18:15

«Թեեւ դրանում մեկ անգամ է ՌԴ-ն հիշատակվում՝ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործոնով, բայց հասկանալի է, որ կապված լինելով Հայաստանի հետ ռազմական եւ տնտեսական համագործակցության թելերով՝ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում, ՌԴ-ն չի կարող չգնահատել այն, որ հակահայկական համաձայնագրի համար ընտրվել էր Շուշին, որը դեռ վերջերս կռիվների թեժ կետ էր»:

«Թուրքիան միշտ ունեցել է իր հետաքրքրությունները, Հարավային Կովկասում եւ եթե 18, 19, 20-րդ դարերում ապրեինք, ես կասեի, դրանք մեծամասամբ հակասում են ռուսական կայսրության շահերին»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած «Ընտրությունները Հայաստանում` հայացք Մոսկվայից», թեմայով Երևան-Մսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետական դումայի միգրացիայի և քաղաքացիության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը`պատասխանելով Aravot.am-ի հարցին: ՌԴ դումայի պատգամավորից հետաքրքրվել էինք`ինչպե՞ս է գնահատում Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական համաձայնագիրը, տարածաշրջանում աճող թուրքական ազդեցությունը ի՞նչի կհանգեցնի։

Ըստ Կոնստանտին Զատուլինի, ներկայումս Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ փոխգործակցություններ են զարգանում՝ տարբեր ոլորտներում. «Բայց ես չէի ասի, որ դա ենթադրում է երկու երկրների ազգային շահերի համընկնում: Ամսի 15-ին տեղի ունեցածը՝ Շուշիի համաձայնագրի ստորագրումը, ես դիտարկում եմ այն տեսանկյունից, որ Ադրբեջանը համարվում է Թուրքիայի՝ Հարավկովկասյան տարածաշրջանում առաջխաղացման ուղեկցորդը: Այսպիսով, Ադրբեջանն իր պարտքերն է մարում Թուրքիային, որը ստացել էր ռազմական գործողությունների շրջանում` թե գումարի տեսքով, թե ռազմական տեխնիկայի եւ ինստրուկտորների: Այսօր, փաստացի, ոչ մասնագետի համար բարդ է զանազանել՝ որտե՞ղ է ավարտվում Թուրքիան եւ որտե՞ղ է սկսվում Ադրբեջանը՝ ելնելով Շուշիի համաձայնագրից»:

Այդ համաձայնագրով նախատեսվում է ռազմաքաղաքական համագործակցություն: Ըստ բանախոսի, երրորդ կողմից ցանկացած ոտնձգություն, համաձայնագրով, ընկալվում է երկու երկրների շահերի դեմ, չեն զլացել դրանում մի քանի անգամ հիշատակել Հայաստանը, «հայկական օկուպացիան», տոնել են հաղթանակը, ինչպես նաեւ Ադրբեջանը ստորագրել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման ցանկացած քայլ. «Այսինքն, պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միաձուլվում են եւ ակնհայտ ական են դնում: Թեեւ փաստում են, որ իրենց համագործակցությունը երրորդ երկրին ուղված չէ, բայց ակնհայտ է, որ դա հակահայկական համաձայնագիր է եւ իհարկե, թեեւ դրանում մեկ անգամ է ՌԴ-ն հիշատակվում՝ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործոնով, բայց հասկանալի է, որ կապված լինելով Հայաստանի հետ ռազմական եւ տնտեսական համագործակցության թելերով՝ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում, ՌԴ-ն չի կարող չգնահատել այն, որ հակահայկական համաձայնագրի համար ընտրվել էր Շուշին, որը դեռ վերջերս կռիվների թեժ կետ էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930