Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակը քարոզչությամբ չես փոխի

Մայիս 28,2021 10:00

Վերջին օրերին Ադրբեջանի լկտի ոտնձգությունները Հայաստանի տարածքի եւ այդ տարածքում ծառայող հայ զինվորների նկատմամբ շարունակվում էին՝ ընդհուպ մինչեւ սպանություն: Իշխանության եւ առաջին հերթին՝ վարչապետի պաշտոնակատարի արձագանքն այդ իրադարձություններին երկակի է՝ մի կողմից դրանում մեղավոր են Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը, մյուս կողմից՝ Ադրբեջանի շահերը սպասարկող «մեզ հայտնի շրջանակները»: Հիրավի, պետք է անհայտ սինթետիկ նյութից պատրաստված երեսի մաշկ ունենալ՝ նման արդարացումներ բերելու համար:

Այո, Ռուսաստանի հետ 1997 թվականի, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի փաստաթղթերը չեն գործում: Բայց օգնում են այն մարդուն, կազմակերպությանը, պետությանը, որն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, որն ի վիճակի է ինչ-որ, թեկուզ տարրական մակարդակով իրականացնել սեփական ինքնապաշտպանությունը: Եթե հակառակորդը կարողանում է մտնել քո տարածք եւ առեւանգել քո զինվորներին, այստեղ որեւէ մեկին կշտամբելը պարզապես ցինիզմ է: Պայմանագրային պարտավորությունները կատարում են ՊԵՏՈՒԹՅԱՆ հանդեպ. եթե պետության չկա, ապա դժվար է ակնկալել որեւէ վերաբերմունք գործընկերների կողմից:

Իսկ երբ ասվում է, որ իշխանության ընդդիմախոսներն են «բզում», որ Ադրբեջանը սադրանքներ իրականացնի մեր սահմաններից ներս, դրա հասցեատերը, հավանաբար, մութ քարանձավներում ապրող զանգվածն է, որի գիտելիքներն ու ընկալումները ձեւավորվում են ինչ-որ մի անհասկանալի թմրանյութի ազդեցության տակ: Բացառված չէ, որ այդ զանգվածը Հայաստանում մեծամասնություն է կազմում: Այդ դեպքում հեռու չէ այն ժամանակը, երբ ադրբեջանցի զինծառայողներն առանց կրակոցի, պարզապես զբոսնելով կգան Երեւան եւ կառեւանգեն, ասենք, կառավարության անդամներին:

Այո, ընդդիմությունն օգտագործում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված խայտառակ վիճակը՝ իշխանության դեմ քարոզելու համար: Իշխանությունն էլ, առանձնապես հաշվի չնստելով տրամաբանության հետ, իր անճարակությունը բացատրում է իր շատ «սիրած»՝ նախկինների դավերով: Դա անխուսափելի է այս՝ նախընտրական վիճակում: Բայց նրանից, թե ով ինչ է ասում, բուն վիճակը չի փոխվում: Իսկ որ այս վիճակի համար իշխանությունը, վարչապետը չեն ցանկանում որեւէ պատասխանատվություն կրել, դա ինձ՝ որպես քաղաքացու, մեղմ ասած, դուր չի գալիս:

Իհարկե, կարելի է նախընտրական ասպարեզ լցնել երկու տասնյակից ավելի կուսակցություններ, կարելի է տեղեկատվական աղմուկ ստեղծել երկրորդական թեմաներից, կարելի է նույնիսկ վերարտադրվել: Միեւնույն է, հնարավոր չի լինի, քանդած պետության պայմաններում, վայելել իշխանությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Armen says:

    Այն, որ գործող իշխանությունը ունի պատասխանատվության իր բաժինը այսօրվա վիճակի համար, դճվար է ժխտել: Իսկ որ մեր բանակի վիճակը (սպառազինություն, «բիզնեսմեն» բարձրագույն հրամկազմ) թիվ 2-ի(Ռ) ու 3-ի(Ս) մեթոդական «աշխատանքի» հետևանքն են՝ նույնպես անժխտելի է:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Բանակի այժմյան վիճակը թիվ 4-ի (ԲՏ) մեթոդական աշխատանքի հետևանքն է: Հենց ձեր պաշտելի գերագույն գլխավոր ավերիչը հետեւողականորեն եւ միտումնավոր կազմաքանդեց ու դեգրադացրեց մեր բանակը: Աա է անժխտելի փաստը: Ինչպիսի սինթետիկ նյութից պատրաստված երեսի մաշկ պետք է ունենալ՝ սա «չնկատելու» համար: Ինչպիսի մութ քարանձավներում ապրող կենսազանգվածի ներկայացուցիչ պետք է լինել՝ բոմժակերպ պոռոտախոս դավաճանին արդարացնելու համար… «Սյունեցի» Արմեն, մի՞թե դու «ողջույնի» ոչ մի խոսք չունես ազգակործան պատուհասին՝ Սյունիքի դահիճին…

    • Հ.Շ. says:

      Մեկնող իշխանութեան պատճառով է՝ որ այս աղետալի պատերազմը տեղի ունեցաւ:
       
      Հետեւաբար, բանակին վերաբերեալ բոլոր իրականութիւններն ալ, ենթադրութիւններն ալ, երկրորդ կարգի բանավէճ մըն են:
       
      Վիճաբանութեան նպատակներուն համար, պահ մը ընդունինք որ բանակը վատ վիճակի մէջ էր: Երկուքուկէս տարին բաւարար չէ՞ր, որ նշանակալից սրբագրութիւններ կատարուէին, այդ գետնի վրայ:
       
      Նաեւ ամէն առիթով հպարտօրէն յայտարարում էին, որ ամէն բան՝ կարգաւորուած է: Թէ՛ զինամթերքի առումով, եւ թէ՛ ընդհանուր մատակարարման , կազմակերպութեան մակարադակներու վրայ, սիրուն-սիրուն խօսքերով – եւ նկարներով -, հաստատում էին այդ ամէնը:
       
      Փաստօրէն այդ հիման վրայ է, որ՝ ձեռնոց նետեցին, մարտահրաւէր յայտնեցին Ադրբեջանին երեսին… Ըստ իրենց ուրեմն, բանակը ի վիճակի էր պէտք եղածը անելու, քանի որ այդպէս, կռուազան բազմաթիւ – աննախադէպ… – ելոյթներ ունեցան:

      Մինչ բանակցութիւններն ալ հասցուցած էին անել կացութեան:

      Այդ ամէնէն վերջ, պատասխանատվութեան «բաժին» ? Չէ… Այս նիւթին մէջ կան՝ պատասխանատւութեան տեսակներ, եւ պատասխանատւութեան կարգեր, աստիճաններ: Մեկնող վարչակարգը առաջին հերթի, առաջին գիծի, առաջին ու հիմնական յանցաւորն է՝ տեղի ունեցած Հայոց Մեծ Աղէտին համար: Աներեւակայելի է որ դեռ աներեսութիւնը ունեցան ընտրութիւներուն ներկայանալու, եւ այդ ալ՝ այդպիսի ընտրացանկով: Յստակ փաստն է, որ խորքին մէջ, իրենց իրենց պատասխանատու չեն համարում, բնաւ: Ոչ մէկ զղջում, ափսոսանք կամ խղճի խայթ չունեն: Ամէն մարդ յանցաւոր է, բացի՝ իրենք: Նոյնիսկ իրենք՝ զոհերն են, այս խնդրին մէջ… Երկրային պատիժի բաւարար չէ, եւ՝ ի զուր է, այս տեսակ արարածների համար: Թող օրինապէս չհետապնդուին, թող չդատուին անգամ, որպէսզի այդ պատճառով ալ դեռ յաւելեալ վնաս չբերեն երկրին եւ ազգին: Օր մը, թերեւս, մէջերնին խիղճ կը բուսնի, եւ կ’անդրադառնան թէ ինչ աւեր գործեցին: Ու այդ կը լինի իրենց պատիժը, ցմահ դատապարտումը: 
       
       

  2. Hay says:

    Ավելի քան համոզված եմ, որ թուրքերը ՀՀ-ում են գտնվում սրա հրավերով: Այսինքն, սա ինչ որ բան պիտի տա, բայց քանի որ իր վիճակը լավ չի ու հիմա չի կարող տալ, պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իբր, եթե չտանք պատերազմ է լինելու: Ես չեմ հավատում, որ վախկոտ թուրքը կմտներ ՀՀ, մարդ կսպաներ, գերիներ կվերցներ, եթե երաշխիք տրված չլիներ, որ չենք կրակելու: Համոզված եմ, եթե նախիրը վերընտրվի(աստված չանի), թուրքերին ծեծողներին պատժելու են՝ հրամանին չենթարկվելու համար:

    • Հ.Շ. says:

      ջանս, «համոզում» մը, տարրական տրամաբանութեան վրայ պէտք է որ հիմնուած լինի… ընտրական այս կացութեան մէջ, ի նպաստ Փաշինյանի՞ն է, որ թուրքերը ռազմական ներխուժում գործած են Հայասատի մէջ… անշուշտ թէ ոչ, ուրեմն ինչպէ՞ս կարող է ինք զանոնք «հրաւիրած» լինել… հակառակ դաւադրական տեսութիւնն ալ, նոյնպէս, չի դիմանար որեւէ տրամաբանութեան, նուազագոյն բանականութեան…

  3. Seyran says:

    Մենք ոչ մի անգամ չենք հտաքրքրվում,թե Իսրաելը միայնակ ինչպես է պայքարում արաբական աշխարհի դեմ և միշտ հաղթող դուրս գալիս՝որովհետև 1948 թվականից մինչ այժմ երկրի ղեկավար միշտ ընտրվել են պատերազմում բանակը ղեկավարած և հաղթած զորահրամանատարները,այդ թվում և Նեթանյահուն….

  4. Հայ, Անշահախնդիր says:

    Պրն Աբրահամյան, երևի չեք մտնի բանավեճի մեջ, բայց լսեք անշահախնդիր նախկին հայաստանցու մեկնաբանությունը։ Պայմանագրերը միջՊետական են։ Ի՞նչ կապ ունի պետության նոմինալ գլուխը Կլեմանսոն է, թե մեխի գլուխ։ Մեր նախորդ երեք նախագահները պետք է մի րոպե թոթափեն իրենց Լյուդովիկոս XIV-ի կսմպլեքսները և մի մարդու պես վերաբերմունք հայտնեն դաշնակիցների պայմանագրերը չկատարելու վերաբերյալ։ Հակառակ դեպքում, երբ իրենցից որևէ մեկը հաջողի իշխանության գալ և «արժանապատիվ» թուղթ ստորագրի, նույն պատմությունը իրենց հետ կկրկնվի որևէ այլ առիթով։

    • Հ.Շ. says:

      Խնդիրը շատ պարզ է: Ռուսաստանը, դէմ-դիմաց, ուղիղ կռիւի մէջ չի մտնէր՝ Թուրքիոյ դէմ:

      Երկուքն ալ, ռազմական գետնի վրայ, իրարու դէմ կը կռուին՝ այլ ուժերու ընդմէջէն: Proxy war :

      Ամենացայտուն օրինակը, յատկապէս այս ուղղութեամբ՝ Սուրիան է:

      Անդրկովկասում, ռուս-թրքական/Ռուսաստան-ՆԱՏՕ բախումին մէջ, Ռուսաստանի proxy-ն՝ Հայաստանն է:

      Մենք, ջախջախիչ պարտութիւն մը կրեցինք: Եւ խորտակուեցանք:

      Եթէ զգացական լեզուով պիտի խօսինք, այժմ Ռուսաստանը ամէն պատճառ ունի, մեզանից նեղանալու համար: Որ՝ չկարողացանք Թուրքիոյ/ՆԱՏՕի ռազմական ներթափանցումին դէմ դնել, Հարաւային Կովկասի մէջ: Ռուսատանի շեմին – Ադրբեջանը նրա հարեւանն է, հսկայական սահամագծով մը… – :

      Եւ դեռ կան հայեր, որոնք Եւրոպայի եւ Ամերիկայի թմբուկները կը զարնեն, Երեւանի նշանաւոր այդ Կենդրոնում:

      ՆԱՏՕի անդամը եկաւ, մեզ զգետնեց, եւ յանցաւորը… Ռուսաստանն է, եղեր:

      Կատարեալ գժանոց: Ինքնասպանական մարմաջ ունեցողներու խենթանոց:

      Արեւմտեան երկիրներու – աւանդական – Սփիւռքին մէջ իսկ, շատ աւելի լաւ հասկացած ենք, թէ՝ Արեւմուտքը չի կրնար, չ’ուզեր Հայաստանին իսկապէս զօրակցիլ, քան թէ Հայաստանի հայերը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31