Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հող տվող չի․ ամոթ եմ ապրում նրանց համար, ովքեր ասում են, թե Շուշին հանձնել ենք»․ Հրաչյա Հակոբյան

Մայիս 19,2021 18:02

«Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը մինչեւ 2020թ․-ը չէր հարձակվում, որովհետեւ նախկինները նախ խոստացել էին հողերը տալ, իսկ Հայաստանում միաժամանակ ասում էին՝ մի թիզ հող տվողը դավաճան է․․․

Այս համատեքստում Aravot.am-ը հիշեցրեց «Հայ ազգային կոնգրեսի» համագումարում օրերս կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը «հող չտվողների»՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ «Սասնա ծռերի», ասել է թե՝ ոչմիթիզականների հոգեզավակն է։ Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ մենք պարտվել ենք հենց ոչմիթիզականությանը։ Հրաչյա Հակոբյանը նշեց․ «Ոմանք ասում էին, թե Նիկոլ Փաշինյանը եկել է հողերը հանձնելու, ոմանք էլ ասում էին, թե նա ոչմիթիզական է։ Գուցե քաղաքական դաշտն ընդհանուր հայտարարի՞ գա․․․վերջապես հասկանանք՝ Փաշինյանը դավաճա՞ն էր, թե՞ ոչմիթիզական։ Ինձ համար Նիկոլ Փաշինյանը հող տվող չի։ Հողերը չեն տրվել, պատերազմի արդյունքում անցել են Ադրբեջանին, եւ ես երբեւէ դա չեմ համարի հող տալ։ Ամոթ եմ ապրում այն գործիչների համար, ովքեր ասում են, թե Շուշին հանձնել ենք։ Շուշիում մեր տղաներն են զոհվել․․․»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…նա որոշեց իր մոտ ծառայության վերցնել համայնքի հոտաղին, որին Տռճինկ Պեպկա մականունն էին կպցրել։ Այդ Պեպկան ապուշի մեկն էր, որ իր մականունը լսելուն պես սկսում էր տռճինկ տալ, բնությունից ու մարդկանցից ծաղրված, դժբախտ ու խեղանդամ մի արարած, որ տարեկան մի երկու զլոտինով ու հացափորի արածացնում էր գյուղի հոտը։
    Եվ ահա վախմիստրը հրամայում է Պեպկային կանչել իր մոտ և նրան ասում է.
    — Գիտե՞ս, Պեպկա, ով է «ծեր Պրոխազկան»։
    — Մե-մեե՜․․․
    — Մի՛ մկկա։ Միտդ պահիր, որ այդպես են անվանում թագավոր կայսրին։ Գիտե՞ս ով է թագավոր կայսրը։
    — Նա թագավոլ կայսլն է…
    — Ապրե՛ս, Պեպկա։ Ուրեմն, իմացիր, եթե տնից տուն ճաշի գնալիս լսես, որ մեկնումեկն ասում է, թե թագավոր կայսրը անասուն է կամ այդպիսի մի բան, եկ ու ինձ հայտնիր։ Դրա համար ինձնից քսան հելլեր կստանաս։ Իսկ եթե լսես, որ մեկնումեկն ասում է, թե մենք պատերազմը տանուլ կտանք, դարձյալ եկ ինձ մոտ, հասկանո՞ւմ ես։ Կհայտնես, թե ասողն ով էր, և նորից քսան հելլեր կստանաս։ Բայց եթե իմանամ, որ մի բան թաքցրել ես, վերջդ վատ կլինի։ Կձերբակալեմ ու կուղարկեմ Պիսեկ։ Իսկ հիմա տռճինկ տուր տեսնեմ։— Պեպկան տռճինկ է տալիս, իսկ վախմիստրը նրան քսան հելլեր է նվիրում և, ինքն իրենից գոհ, ժանդարմական վարչությանը զեկուցագիր գրում, թե լրտու է հավաքագրել։
    Հետևյալ օրը վախմիստրի մոտ գալիս է քահանան և որպես գաղտնիք հայտնում, թե առավոտյան գյուղից դուրս հանդիպել է գյուղի հոտաղ Տռճինկ Պեպկային և նա իրեն ասել է. «Տել հայլ, ելեկ պան վախմիստլը ասաց, թե թագավոլ կայսլը անասուն է և մենք պատերազմը տանուլ կտանք։ Մե-մեե․․․ հո՛պ»։
    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31