«Վստահում եմ Նիկոլ Փաշինյանին։ Ամեն ինչ ուզում է ժողովրդի համար լավ անել, մտածում է ժողովրդի մասին։ Այս արհավիրքներն իր մեղքով եւ ցանկությամբ չեղան։ Ինչ-ինչ պատճառներով երկիրն այս քաոսային իրավիճակի մեջ ընկավ»,-Aravot.am-ի հարցախույզի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքացի Գրիգոր Ավետիսյանը։
Նա նշեց․ «Շատ են խանգարում Նիկոլ Փաշինյանին, չեն թողնում աշխատի, կողմնորոշվի։ Մի պահ պետք է հանդարտություն լինի, որպեսզի նա կողմնորոշվի, իր քայլերը ճիշտ կազմակերպի․․․խանգարողը 17 կուսակցություններն են։ Խանգարում են իրենց անմիտ պահանջներով, ստերով։ «Ֆեյսբուքում» հազար ու միտ սուտ են գրում, ժողովրդի մեջ խուճապ են գցում։ Փաշինյանի ամենամեծ թերությունն իր թուլությունն է։ Նա թույլ ղեկավար է, նա պետք է ավելի չոր ու հստակ լինի ու բոլոր մեղավորներին պատժի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ