Կիրակի օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտ է ներկայացրել մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նախ արձանագրեմ, որ 76-ամյա գործիչը, եթե ոչ ֆիզիկական, ապա քաղաքական առումով հաստատ «լավ մարզավիճակում» է: Այդ առումով դա նույն Տեր-Պետրոսյանն է, որի հետ շփվել եմ մոտ 30 տարի առաջ:
Քանի որ պարզ է, թե ինչպես են Տեր-Պետրոսյանի դեմ քարոզելու իշխանությունները եւ Քոչարյանի կողմնակիցները («բա որ քո վախտ…»), ասեմ, որ այդ «հիշեցումներում» կլինեն նաեւ ճիշտ արձանագրումներ: Ես էլ իմ դժգոհություններն ունեմ առաջին նախագահի գործունեությունից՝ հատկապես այն ժամանակահատվածից, երբ նա արմատական ընդդիմություն էր եւ տուրք էր տալիս իր կողմնակիցների ագրեսիվ, ղժղժան ոճին, հավատաքննչական անհանդուրժողականությանը, «ով մեզ հետ չէ, նա տականք է» կարգախոսին: Մի խոսքով, խրախուսում էր նիկոլականությունը:
Բայց ինչ արել է, ինչ չի արել Տեր-Պետրոսյանը՝ այս պահին ինձ համար բացարձակապես էական չէ: Կարեւոր է, թե ինչ հնարավորություն է նա ստեղծում իր քաղաքական ուժի՝ ընտրություններին մասնակցությամբ:
Իմ պատկերացմամբ, մեր երկրում հիմնական ընտրազանգվածը բաժանված էր երկու մասի.
Կարդացեք նաև
1/ ցածր կրթական ցենզով եւ/կամ ցածր ինտելեկտով, կյանքի մասին առասպելաբանական պատկերացումներով քաղաքացիներ, որոնց առանձնապես չեն հետաքրքրում կորուստները եւ պետականության գահավիժումը, իսկ միակ մտավախությունն այն է, որ «նախկինները չվերադառնան» (փաշինյանական ընտրազանգված):
2/ Ներկա իշխանությունից այս կամ այն պատճառով դժգոհ, նեղացած, վիրավորված, երբեմն նաեւ ստորացված մարդիկ, որոնք երազում են այն պահի մասին, երբ կգան իշխանության եւ կլուծեն «կապիտուլյանտի» եւ «դավաճանի» հարցերը (քոչարյանական ընտրազանգված):
Բայց կա էլեկտորատի մի հատված, որը հնարավոր չէ նույնականացնել այս երկու խմբերի հետ: Այդ քաղաքացիները քաջ գիտակցում են, թե ինչ ավերածություններ է գործել Փաշինյանի իշխանությունը, բայց ցանկանում են, որ նոր իշխանությունը ոչ թե զբաղվի «հաշիվներ մաքրելով» (ինչպես որ Քոչարյանն է վարվել 1998-ին, իսկ Փաշինյանը՝ 2018-ին), այլ ամրապնդի մեր երկրի անվտանգությունը, պետականությունը, բանակը, երկիրը հանի խորը տնտեսական ճգնաժամից: Չգիտեմ, թե որքանով է այդ խումբը մեծ, բայց այդ մարդիկ ունեն երկու հնարավորություն՝ կա՛մ ձայնը տալ մեկ այլ ուժի, որը բացահայտ կամ թաքնված փաշինյանական կամ քոչարյանական չէ, կա՛մ ընդհանրապես չգնալ ընտրությունների: Երկրորդ տարբերակն ամենավատն է: ՀԱԿ-ն այն ուժերից է, որը հնարավորություն է ստեղծում առաջին տարբերակի:
Իսկ, թե որ սցենարով է, իմ կարծիքով, զարգանալու իրավիճակը՝ դրա մասին վաղվա հոդվածում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես դեռ ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեմ լսել ինձ շատ հուզող մի հարցի, թե այդ ինչպես եղավ, որ Լևոն Տեր Պետրոսյանի շրջապատում հայտնվեցին և առանցքային դերակատարում ստացան Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի նման անձնավորությունները: Եթե հետ նայենք մեր նորագույն պատմության վերջին 23 տարիներին, որոնց, մեր վերջին պարտությունները բացատրելու համար՝ իր տարիքից ու բուծած կադրերից չամաչելով հղում է անում Տեր Պետրոսյանը, ապա կպարզվի, որ հենց իր իշխանությունն է մեր ապագա և ներկա պարտությունների դարբնոցը եղել:
Ես Ձեզ հետ կտրականապես համաձայն չեմ, պարոն Աբրահամյան, որ Լևոն Տեր Պետրոսյանի վերադարձը հնարավորություն է ընտրողների համար: Լևոն Տեր Պետրոսյանի վերադարձն ընդամենն առավել ակնառու մատնացույց է անում այն կոտրած տաշտակին, որի առաջ հայտնվել ենք, որովհետև ընտրելով իրեն, մենք միաժամանակ ընտրելու ենք և՛ անցյալի Քոչարյանին, և՛ ներկայի Փաշինյանին:
Ցավալին նա է, որ Լևոն ՏԵր-Պետրոսյանից հետո պետության քաղաքականությունը ստորադասվեց որոշակի «անհատների» անձնական նկրտումներին: Հետևանքը՝ սուբյեկտության անշեղորեն անկումը:
Դավադրությունների տեսություն: Չարի գլոբալ տենդենցը՝ մարդու, ընտանիքի, քաղհասարակության, պետության, կայսրության վարկաբեկումն է եւ դրանց վերացումը, կմնա միայն սկզբունքորեն չար մարդը, ընտանիքը, քաղհասարակությունը, պետությունը եւ կայսրությունը, բայց դրանք սկզբունքային չարի գլոբալ տենդենցն է, որոնց դեմ պետք է պայքարի սկզբունքային բարին իր բարի գլոբալ տենդենցով՝ սկզբունքային բարի մարդը, ընտանիքը, քաղհասարակությունը, պետությունը, կայսրությունը: Բարու ու չարի բալանսը միայն իրար դեմ պայքարում է գոյանում, ամեն սերունդ զարգացնում է պայքարի իր մեթոդները, իսկ եւ չարի եւ բարու բանակներից ով չի պայքարում, դրանք ապագա չունեն: Այսօրվա բոլոր պետությունների ղեկավարներին ընտրում է չարը, իսկ բարին դեռ չի գործում, այլ միայն նահանջում է:
Բարին իր վարքի օրինակով դաստիարակում է մարդկանց, խելք սովորեցնում, իսկ չարը հակառակը՝ սադրում է մարդուն փոքր չարության եւ եթե նա ենթարկվում է այդ սադրանքին, մեծ չարիք է բերում նրա գլխին: Մեր գլխին եկած այսօրվա չարիքները էն մի բաժակ չարն էր, որ կաթի մեջ խառնում էինք՝ սկսած ընտրակաշառքներից ու թշնամի գրանտակերությունից վերջացրած այսօրվա իշխանությունընդդիմությունից, էն լավերը որ կան, բայց թույլ են, միավորվել ուժ կազմել չգիտեն, իսկ այդ ժամանակ չարի բանակը գիտի միավորվել ու ուժ կազմել, էդ լավերի աչքերն են միայն սիրուն, բայց քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն, քանի դեռ ուժ իրենցից չեն ներկայացնում:
I sympathize with LTP but for the sake of historical accuracy, Robert Kocharyan (RK) did not settle scores with LTP in 1998 and there were no persecutions. The first president was not bothered in any way (jail, court, etc) nor were his supporters, until he returned in 2008. What the RK administration did though, was to paint through propaganda the heroic years of the war and blockade as the ‘dark and cold years’, which exaggeratedly discredited the LTP administration (it had numerous flaws but had lead the country to victory under extremely difficult conditions).
What NP did in 2018 towards Serge and Robert was incomparably more aggressive (and divisive) … and deplorable since it was known that a war was coming (it was clear after 2016). Why would the leader of the country divide/polarize society to such an extend while knowing that full-blown war is on the horizon (by his own admittance) is beyond me.
Սիրադեղյան, Բլեյան
Ճիշտ է նշված ԼՏՊ-ի հավատաքննչական անհանդուրժողականությունը՝ «ով մեզ հետ չէ նա տականք է», բայց նա այլ լուրջ թերություններ էլ ունի: ԼՏՊ-ն սկիզբ դրեց 1995 և 1996 թվականների ընտրակեղծարարությանը, որը շարունակվեց նաև իրենից հետո շուրջ քսան տարի: Նա ընդդիմադիր քաղաքական կուսակցության գործունեություն կասեցրեց, որովհետև այդ կուսակցությունը սուր քննադատում էր իրեն: Ազգային արժեքների կարևորությունը մղեց հետին պլան, քարոզելով՝ «Մենք սովորական ազգ ենք» կարգախոսը: Վանոյի դիրքերը թուլացնելու համար Քոչարյանին վարչապետ նշանակեց և իրեն ու մեզ կրակը գցեց: 2008թ. իբր թե ուզեց ուղղել իր սխալը, բայց մարտի 1-ին հեշտ հանձնվեց, փակվեց իր տանը և մարտի 2-ին զորքի դեմ ժողովրդին առանց առաջնորդի թողեց: Նիկոլին ինքն է աճեցրել և Նիկոլն էլ իր պես չի ընդունում «իզմ»-եր, այդ թվում՝ ազգային, որի արդյունքում «Շուշին դժգույն քաղաք է և հայկական չէ», «Ալիևը քաղաքակիրթ մարդ է»:
Ընդհանրապես, ներկայիս իշխանությունը և երեք նախագահներն էլ արդեն անցյալ են և թող չխցկվեն մեր ապագա: Մեր խորհրդարանին առողջ մտքով, հայրենասեր և նվիրյալ ուժեր են պետք, որպեսզի այս ընկճված վիճակից դուրս գանք, ամրացնենք մեր սահմանները, ուժեղացնենք մեր բանակը, խելքի բերենք մեր կրթական համակարգը, գիտությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ապահովենք հայրենադարձությունը, սատար կանգնենք Արցախին և ոչ թե միայն խոսենք այդ ամենի մասին և ոչինչ չձեռնարկենք: