Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է։
«Ձերբակալում են Մխիթար Զաքարյանին։ Անհիմն մեղադրանք են առաջադրել խուլիգանության մասով։ Սա իշխանության ռեպրեսիվ աշխատանք է, որով փորձում են մեզ կոտրել։ Չի ստացվելու։ Այսօր 18:30-ին Արամ Մանուկյանի արձանի դիմաց հրավիրում ենք հանրահավաք, որպեսզի որոշենք մեր հետագա անելիքները»,-ՔԿ-ի դիմաց հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ