Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձերբակալում են Մխիթար Զաքարյանին․ հրավիրում ենք հանրահավաք»․ Սյունիքի նախկին մարզպետ

Ապրիլ 22,2021 16:15

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է։

«Ձերբակալում են Մխիթար Զաքարյանին։ Անհիմն մեղադրանք են առաջադրել խուլիգանության մասով։ Սա իշխանության ռեպրեսիվ աշխատանք  է, որով փորձում են մեզ կոտրել։ Չի ստացվելու։ Այսօր 18:30-ին Արամ Մանուկյանի արձանի դիմաց հրավիրում ենք հանրահավաք, որպեսզի որոշենք մեր հետագա անելիքները»,-ՔԿ-ի դիմաց հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930