Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը 2016թ. 2 շաբաթ ժամանակ էր խնդրել տարածքները հանձնելու համար. Ալիև

Ապրիլ 12,2021 19:45

2016թ. պատերազմից հետո այն ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր վերադարձնել «օկուպացրած տարածքները» և դրա համար խնդրել էր երկու շաբաթ ժամանակ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացման հանդիսավոր արարողությանը:

Ալիևի խոսքով՝ դրան խանգարել է Երևանի ՊՊԾ գնդի գրավումը, և հենց դրա վրա էլ հիմնվելով՝ Սարգսյանը հրաժարվել է կատարել խոստումը:

Նա նշել է, որ 2018թ. հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը նույնպես խոստացել է լուծել խնդիրը և ժամանակ խնդրել՝ ներքաղաքական հարցերը կարգավորելու համար, «բայց հայերը կրկին խաբեցին», և «պարզ էր, որ բանակցություններն անիմաստ են»:

Ալիևը նաև նշել է, որ տարիներ շարունակ միջազգային միջնորդները, բանակցություններ վարելով, խաբել են իրենց: Նրանք փորձել են ոչ թե լուծել, այլ սառեցնել հակամարտությունը, քանի որ ցանկանում էին «օկուպացված տարածքները թողնել հայերին»:

«Այդ պատճառով բանակցություններին զուգահեռ նախապատրաստական աշխատանքներ են տարվել, և մենք դա չենք թաքցրել,- ասել է նա:- Որպեսզի կախված չլինենք մեկ կողմից, գնվել է սպառազինություն տարբեր տեղերից»:

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ Ադրբեջանի դեմ ցանկանում էին պատժամիջոցներ սահմանել: «Դա ցանկանում էին Մինսկի խմբի մեջ մտնող երկրներ, բայց Չմիացած երկրների մեր բարեկամ երկրները կանխեցին դա»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930