Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Անձամբ եմ ականատես եղել, թե նիկոլական գեներալները ոնց են սխալ наводка տվել ու մեր հրետանին կախել է բոմբերը մերոնց գլխին, 6 հատ զոհ ենք մենք այդ օրը տվել». Արթուր Մարկոսյան

Մարտ 15,2021 21:03

ԲՀԿ անդամ Արթուր Մարկոսյանը, որը տեւական ժամանակ է, մասնակցում է Բաղրամյան պողոտայում ցույցերին ու գիշերում վրաններում, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, սեպտեմբերի 30-ից եղել է Ջաբրայիլում ու իր աչքով է տեսել, թե ռազմի դաշտում ինչ է կատարվել: Նա պնդում է՝ «հողերը նվեր են տվել թուրքերին»:

Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե դուք կոնկրետ դավաճանական դրվագների ականատես եղե՞լ եք՝ նա պատասխանեց. «Այո, մեզ մինչեւ Կուբաթլու նահանջել է տվել՝ առանց մի փամփուշտ կրակելու: Ամբողջ Սյունիքի տղաներս՝ կամավորներս, 7-8 հարյուր հոգի նահանջել ենք մոտ 32 կմ: Նահանջեք 2 կմ, կես կմ, 1 կմ ու երկու շրջան անձամբ մենք ենք ներկա եղել, թե ոնց են տվել՝ իր ծախված գեներալների հետ: Մենք գիտենք: Ես այնտեղ որպես կռվող տղա մենակ Քյոխ գիտեմ՝ «Եղնիկների» Քյոխը: Մնացածին ես այնտեղ տեսել եմ պատերազմի դաշտից 15 կմ հեռու, հետո դառան մարզպետ, պատերազմի դաշտից 17 կմ հեռու, դառան փոխմարզպետներ, ծառայում էին Նիկոլին: Կռվի դաշտում ես չեմ տեսել նրանց: Մի հատ Քյոխ գիտեմ, որ տղա է, եղել է իր զինվորից կես մետր առաջ կանգնած, ոչ թե թաքնված»:

Արթուր Մարկոսյանը նաեւ վստահեցրեց, որ չնայած ՌԴ հայ համայնքից մեծ քանակի օգնություն էր եկել, բայց ռազմի դաշտում մի հատ քնապարկ չեն տեսել. «Փոխարենը շուկայում լավ վաճառում են: Ինձ ոչ զրահաբաճկոն են տվել, ոչ էլ, թուրքի դիակից եմ հանել հագել: Ոչ էլ «կասկա» են տվել: Մի հատ Կալաշնիկով, 4 հատ «մագազին», 120 հատ փամփուշտ, ուրիշ ոչ մի բան չենք ունեցել: Սաղ տեսանյութերն ունեմ ու սաղ պահել եմ, որ Նիկոլին հանդիպելուց…»:

Նա մի տեսանյութ ցույց տվեց ու մեկնաբանեց, թե ինչ է կատարվել. «Թուրքերը բոմբերը լցնում են, բլրի հետեւը Ջաբրայիլն է: Նոյեմբերի 7-ն է: Այս կռվից հետո, երբ մենք արդեն բարձրացանք բլրի գլուխը, սկսանք թուրքերին խփել, հրաման եկավ նահանջել: Ու այսպես 32 կմ նահանջեցինք, երկու շրջան տվեցին…

Անձամբ ես ականատես եմ եղել, թե նիկոլական գեներալները ոնց են սխալ наводка տվել ու մեր տղաները՝ հրետանին, կախել է բոմբերը մերոնց գլխին: 2 անգամ ես ականատես եմ եղել: 6 հատ զոհ ենք մենք այդ օրը տվել, որից մեկը Կուբաթլուի շտաբի պետն էր՝ Թեւանյանը: Դիակներն էլ մենք ենք հանել, 40 րոպե կռիվ ենք տվել, դիակները հանել ենք: Կրակողները մեղավոր չեն, իրենք 5-6 կմ-ից կոորդինատները տալիս են, այ այդ կոորդինատ տվողները ծախու են: Հրետանին խփել է մեր տղաներին, տասնյակ դեպքեր էլ մեր տղաներն են ականատես եղել, պատմել են: Նիկոլն արհեստական կերպով ամեն ինչ արեց, պատերազմը տարավ «տուպիկ», որ այսօր կարողանա իր մտածելով оправдаться լինի, որ մենք թույլ էինք: Ասում եմ՝ մենք ոչ մի մետր հող չէինք տալու, մաքսիմում 1000 զոհով պատերազմը կրելու էինք: Եթե մեզ թողնեին կռվեինք, հրաման չտային նահանջելու ու հետեւից էլ թուրքերին չօգնեին: Չգային կամ մարդիկ չուղարկեին գային պոստերում սելֆի անեին, հենց պոստից հելնում էին՝ թուրքերը մեզ խփում էին: Կուլտուրնի, գրագետ ձեւով թուրքերին наводка էին տալիս, որ պոստը այստեղ, խրամատն այստեղ է, հասկանո՞ւմ եք: Իրենք կարող են ամեն ինչ խաբել այն մարդկանց, ովքեր պատերազմի դաշտում չեն եղել: Մենք՝ կռված տղերքս, մեր աչքով ենք ամեն ինչը տեսել ու պայքարելու ենք մինչեւ վերջ: Նիկոլ Փաշինյանը մեր համար ազգի դավաճան է ու պիտի պատասխան տա մեր մահացած տղաների համար, մեր ավելի քան 10 հազար վիրավորների համար, որ այսօր լուրջ բուժման կարիք ունեն, մեր կորած տղաների համար: Իրենք պիտի պատասխան տան մեր ազգի դեմ ու այդ օրը մենք հաստատ տեսնելու ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031