Հայրենիքի փրկության շարժումն այսօր Բաղրամյան պողոտան «փոխանցել» էր արվեստագետներին եւ մտավորականներին, որոնք իրենց կատարումներով ու ելույթներով իրենց վերաբերմունքն էին արտահայտում երկրում տիրող իրավիճակի մասին:
Կատարումներից մեկի ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Շուշան Պետրոսյանն արտասվում էր: Ավելի ուշ նա Aravot.am-ին ասաց. «Երբ սրտումդ եւ հոգումդ անդադար մինչեւ յոթ հազար զոհերն են, տասը հազար խեղված ջահել երեխեքը՝ առանց ոտքի, առանց ձեռքի, առանց աչքի՝ խեղված առողջությամբ, երբ որ գերիներ ունենք, անհետ կորածներ ունենք, ուրիշ բան չես կարող: Եվ երգի բառերը՝ «Կներես դու ինձ մամ, որ խաղաղ երկնքով կգամ տուն»…
Ինձ համար երկիրը գերագույն արժեք է: Տունը վառել են, դավաճանել են հային, հայրենիքը: Ինչպե՞ս կարող եմ չարտասվել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ