Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ արվեց վարչապետին վերապահել անսահմանափակ հայեցողական լիազորություն՝ Գլխավոր շտաբի պետին նշանակելու և ազատելու հարցում․ Գևորգ Դանիելյան

Փետրվար 28,2021 19:46

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Խորհրդարանական կառավարման ձևին անցնելու հարցում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չկար միասնական մոտեցում, ընդ որում, առանցքային խնդիրը պատերազմի իրական սպառնալիքի համատեքստում զինված ուժերի արդյունավետ կառավարման երաշխավորումն էր։

Թերևս, հասկանալի պատճառներով ընտրվեց Իսրայելի տարբերակը, սակայն որոշ վերապահումներով: Այն է՝ Գլխավոր շտաբի պետը հանդիսանում է զինված ուժերի գլխավոր հրամանատարը, սակայն նրան նշանակում և ազատում է ոչ թե խորհրդարանը, այլ Հանրապետության նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ։ Սահմանադրությամբ, այսպիսով, երկու հիմնադրույթ երաշխավորվեց՝ Գլխավոր շտաբի պետի գլխավոր հրամանատար լինելը և կարգավիճակի կայունությունը։ Սրանով երաշխավորվեց գլխավոր հրամանատարի կայուն սահմանադրական կարգավիճակը։ Ի՞նչ տեղի ունեցավ հետագայում։

Ներկայիս կառավարությունը, անտեսելով Սահմանադրության հիմնադրույթները, դեռ առաջին ամիսներին հապճեպ իրավիճակային փոփոխություն նախաձեռնեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (40-րդ հոդված) և արդեն 2018 Թ. ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ընդունվեց թիվ ՀՕ-344-Ն օրենքը, որով ամրագրվեց մի դրույթ, ըստ որի՝ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից` առկա են այդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը, թե ոչ։ Ի դեպ, օրենքին կից որևէ հիմնավորում չի ներկայացվել, իսկ նախապատմությունը, թերևս, բացահայտեց Մովսես Հակոբյանը, երբ ներկայացնում էր իր պաշտոնանկության ողջ էպոպեան (ազատվել է մայիսի 24-ին՝ իր դիմումի համաձայն)։

Այդպիսով, ՓՈՐՁ արվեց վարչապետին վերապահել անսահմանափակ հայեցողական լիազորություն՝ Գլխավոր շտաբի պետին նշանակելու և ազատելու հարցում։ Այդ շրջանում դեռևս գործում էր նախկին կազմով Ազգային ժողովը, սակայն վերջինս բացարձակապես չէր փորձում դիմակայել, քանզի ամեն քայլ անվերապահորեն մեկնաբանվում էր իբրև օտարերկրյա ներդրումներին խոչընդոտելու նկրտում։

Իսկ ինչո՞ւ հիշյալ օրենքի ընդունումը որակեցի իբրև ՓՈՐՁ, քանզի առնվազն առկա է երկու կարևոր վերապահում՝

ա) նախ, այդ նորմը հակասում է Սահմանադրությանը և չի կարող անմիջական կիրառման ակտ համարվել, իսկ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով (123-րդ հոդվածի 4-րդ մաս),

բ) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածի համաձայն, կոլիզիայի դեպքում գործում է ավելի վաղ ընդունված և դեռևս ուժը չկորցրած օրենքը (իսկ այդպիսիք կան) և այլն։
Մյուս փաստարկներին դեռևս չանդրադառնամ այս փուլում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728