Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի պահանջին

Փետրվար 28,2021 17:40

Երջանկահիշատակ հերոս հրամանատար Ջերմուկի Համոյի՝ Մուշեղ Բաբայանի հիմնադրած «Հայդուկ» ջոկատը շարունակում է հավատարիմ մնալ հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությանը և աջակցում է ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությանը:

2016-ի Ապրիլյան պատերազմի և 2020-ի 44-օրյա պատերազմի մասնակից «Հայդուկ» ջոկատն այսօր հիմնադիր հրամանատարի որդու` Կարեն Բաբայանի գլխավորությամբ իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ ԳՇ պետին, բոլոր բանակային կորպուսների հրամանատարներին ու ԶՈւ վարչության պետերին և միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի պահանջին:

Որտեղ որ հող պահող ժողովուրդն ու բանակն է` այդտեղ ենք նաև մենք և անընդունելի ենք համարում իրենց արյուն քրտինոքով ու անձնվեր բազմամյա աշխատանքով շարքային զինվորից և ազատամարտիկից մինչև բարձրագույն սպայակազմի պաշտոնների հասած անձանց պաշտոնանկությունը, քանզի նրանք են բանակի հիմնասյուները:

Հատկապես այս օրհասական օրերին նման պահանջները համարում ենք ոչ այլինչ, քան հայրենիքի դավաճանություն:

Սա մենք չենք դիտարկում որպես քաղաքական հարթության հարց, այլ համարում ենք Հայաստանի անվտանգությանը վերաբերվող առանցքային խնդիր, որտեղ անվերապահորեն պետք է սատարել միմիայն բանակին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728