ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի համար տարին հոբելյանական է, այս տարի նշվում է 75-ամյակը:
Վիկտոր Համբարձումյանի գաղափարների եւ աշխատանքների շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը 2013թ. ՀՀ Կառավարության կողմից ճանաչվել է Ազգային արժեք, իսկ դիտողական նախագծերից կարևորագույնը՝ Մարգարյանի շրջագայությունը, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեքների «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում։
Կարդացեք նաև
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աստղադիտարանում 75-ամյակի առիթով ասուլիս էր հրավիրել տնօրեն Արեգ Միքայելյանը, որը հայտնեց նաեւ 2021 թ ծրագրերի մասին: Լրագրողները հնարավորություն ունեցան այցելելու մեծագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և Աստղադիտարանի խոշորագույն՝ 2,6մ աստղադիտակ:
Թանգարան մտնելուն պես միանգամից զգացվում էր Համբարձումյանի շունչը : Յուրաքանչյուր անկյուն գիտնականի կյանքի կարևորագույն շրջանների ներկայացումն էր ՝ բարդ , բայց միևնույն ժամանակ աննկարագրելի հաջողություններով լի: Թանգարանում է գտնվում աստղաֆիզիկոսի աշխատասենյակն ու գրադարանը՝ մի քանի հազար գրքերով: Թանգարանում կարելի է տեսնել նրա ննջարանը, նրա դեմքի և ձեռքերի գիպսե կաղապարները, անձնական օգտագործման պարագաները, անձնական օգտագործման պարագաները, նվերները, բազմաթիվ դիպլոմները:
Արեգ Միքայելյանը նշեց, որ Վիկտոր Համբարձումյանը շփվել է բազմաթիվ անվանի գիտնականների հետ: Նաեւ հավելեց, որ 2021թ նախատեսված ծրագրերից մեկն էլ Աստղադիտարանի պատմության եւ նվաճումների մասին գրքի հրատարակումն է:
Նանե ԱՎԱՆԵՍՅԱՆ