Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանի մասին գիրք կհրատարակվի. (Ֆոտոշարք)

Փետրվար 23,2021 23:33

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի համար տարին հոբելյանական է, այս տարի նշվում է 75-ամյակը:

Վիկտոր Համբարձումյանի գաղափարների եւ աշխատանքների շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը 2013թ. ՀՀ Կառավարության կողմից ճանաչվել է Ազգային արժեք, իսկ դիտողական նախագծերից կարևորագույնը՝ Մարգարյանի շրջագայությունը, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեքների «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աստղադիտարանում 75-ամյակի առիթով ասուլիս էր հրավիրել տնօրեն Արեգ Միքայելյանը, որը հայտնեց նաեւ 2021 թ ծրագրերի մասին: Լրագրողները հնարավորություն ունեցան այցելելու մեծագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և Աստղադիտարանի խոշորագույն՝  2,6մ աստղադիտակ:

Թանգարան մտնելուն պես միանգամից զգացվում էր Համբարձումյանի շունչը : Յուրաքանչյուր անկյուն գիտնականի կյանքի կարևորագույն շրջանների ներկայացումն էր ՝  բարդ , բայց միևնույն ժամանակ աննկարագրելի հաջողություններով լի: Թանգարանում է գտնվում աստղաֆիզիկոսի աշխատասենյակն ու  գրադարանը՝ մի քանի հազար գրքերով: Թանգարանում կարելի է տեսնել նրա  ննջարանը, նրա դեմքի և ձեռքերի գիպսե կաղապարները, անձնական օգտագործման պարագաները, անձնական օգտագործման պարագաները, նվերները, բազմաթիվ դիպլոմները:

Արեգ Միքայելյանը նշեց, որ Վիկտոր Համբարձումյանը շփվել է բազմաթիվ անվանի գիտնականների հետ: Նաեւ հավելեց, որ 2021թ նախատեսված ծրագրերից մեկն էլ Աստղադիտարանի պատմության եւ նվաճումների մասին գրքի հրատարակումն է:

Նանե ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728