ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը եւ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 22-ին հանդիպեցին Արցախի տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ:
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանի, «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի, Շուշիից տեղահանված քաղաքացիներ Գայանե Շելունցի եւ Լիլիթ Անդրեասյանի, «Փախստականները հանուն արդարության» կազմակերպության անդամ Իրինա Թամրազյանի, «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահ Լեւոն Հայրյանի, ինչպես նաեւ Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի հետ քննարկեցին քաղաքական եւ սոցիալական խնդիրներ:
Հանդիպումները շարունակական դարձնելու եւ խնդիրներին համալիր լուծումներ տալու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:
ՀՀ Ազգային ժողով