Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանականները հանդիպել են Արցախի տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ

Փետրվար 23,2021 23:25

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը եւ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 22-ին հանդիպեցին Արցախի տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ:

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի գործադիր տնօրեն  Կարինե Մովսեսյանի, «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի, Շուշիից տեղահանված քաղաքացիներ  Գայանե Շելունցի եւ Լիլիթ Անդրեասյանի, «Փախստականները հանուն արդարության» կազմակերպության անդամ Իրինա Թամրազյանի, «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահ Լեւոն Հայրյանի, ինչպես նաեւ  Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի հետ քննարկեցին քաղաքական եւ սոցիալական խնդիրներ:

Հանդիպումները շարունակական դարձնելու եւ խնդիրներին համալիր լուծումներ տալու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728