Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանում մի կայացած ինստիտուտ է եղել՝ կոռուպցիան

Փետրվար 23,2021 23:00

1in.am-ի «Հոծ գիծ» հաղորդման  ընթացքում հարցին, թե Փաշինյանի կառավարությանը մեղադրում են, որ Հայաստանի ձախորդությունների պատճառը պոպուլիստական իշխանություն ունենալն է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Հայաստանում հաջողության գրավականը կոռումպացված իշխանություն ունենա՞լն է։ Դա է նշանակո՞ւմ։ Թեզ է, բայց գիտեք՝ ինչ, եթե ինչպես ասում են, ծուռը նստենք շիտակ խոսենք, ես գուցե հրապարակային էլ եմ ասել, որ Հայաստանում, ցավոք սրտի, մի կայացած ինստիտուտ է եղել, և այդ ինստիտուտը եղել է կոռուպցիան։ Մենք եկել ենք հեղափոխությունից հետո և այդ կայացած միակ ինստիտուտը ոչնչացրել ենք»։

Նկատառմանը՝ և կանգ առել, Փաշինյանը արձագանքեց․ «Եվ կանգնել, շիվարած մնացել, որովհետև Հայաստանում առանց կոռուպցիայի ոչ մի բան չի աշխատել։ Եվ մենք այդ օբյեկտիվ մեղադրանք է, որ 2018-ին իշխանության գալով ոչնչացրել ենք երկրի միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան։ Եկեք հիմա հետահայաց նայենք, ասում ենք՝ դատաիրավական համակարգ, ասում ենք՝ չգիտեմ՝ սկսած շինթույլտվությունից, ամեն ինչ դանդաղել է և տեղապտույտի իրավիճակի մեջ է հայտնվել, ինչո՞ւ, որովհետև շարժիչ ուժը, որը ամեն ինչ առաջ է տարել, այդ միակ կայացած ինստիտուտը ոչնչացված է։ Եվ պարզվել է, որ ինստիտուտները այն աստիճանի կայացվածություն չունեն, որ գոնե առանց կոռուպցիայի կարողանան աշխատել։ Որովհետև պետական կառավարման համակարգում մարդը, որը պետք է ստորագրի, ենթադրենք, միլիոնների գործարքին ընթացք տալու հարցը, ստանում է 120 հազար դրամ աշխատավարձ, և իրեն դրանից ավել ունենալ չի կարելի, որովհետև մեծ հավանականությամբ կձերբակալվի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728