Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանապե′տ, մեղքը քո վիզը, հաջորդ անգամ կրկնվելու դեպքում ստանալու եք պատասխան. ոնց ուզում եք, տենց էլ հասկացեք». Իշխան Սաղաթելյան

Փետրվար 23,2021 20:20

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրաժարվեց հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող  քաղաքացիներին:

Հիշեցնենք՝ ցուցարարները պահանջում էին ոստիկանապետին, որպեսզի իջնի և պատասխան տա այն ապօրինությունների համար, որոնք ոստիկաններն իրականացրին փետրվարի 23-ի կեսօրին:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց՝ իրենց ոստիկանապետի անունից փոխանցել են, որ նա ցուցարարներին կհանդիպի, բայց ոչ այսօր: Ցուցարար-քաղաքացիները գոչեցին՝ ամոթ, ամոթ:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Հստակ է, որ ոստիկանապետը չի կարող պարզաբանում և բացատրություն տալ այսօրվա՝ իր կողմից կատարած և ձեռնարկված ապօրինությունների մասին: Մենք գտնում էինք, որ սա լավ առիթ էր, որ ոստիկանությունն իջներ ներքև, խոստանար, որ այլևս ապօրինություններ չի կատարելու»:

Իշխան Սաղաթելյանը նշեց՝ ունեն երկու ճանապարհ ու ասաց. «Կարող ենք ժողովրդի ողջ զայրույթն ուղղել ձեզ, ձեր պետին ու բոլորին: Բայց մենք այդ ճանապարհով չենք գնում, մենք ձեզ դեռ շանս ու հնարավորություն ենք տալիս: Գործողությունների կանցնենք, երբ անհրաժեշտ լինի: Իմացեք, դուք եթե ձեր անցած կարմիր գիծը շարունակեք մյուս անգամ, ձեզ այցելության գալու ենք այլ կերպ: Պիտի հասկանաք երկրի իրավիճակը, ձեր պարտականությունները ու չկատարեք այդ խելագարի հրահանգները: Դուք անցել եք կարմիր գիծը. սա հաջորդ անգամ կրկնվելու դեպքում ստանալու եք պատասխան: Ոնց ուզում եք, նենց էլ հասկացեք»:

Այնուհետև երթի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԱԾ շենք: Նրանց միացան Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիները:

Հազարավոր քաղաքացիներ «Նիկո′լ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով կաթվածահար են արել Երևանի տարբեր փողոցներ: Իշխան Սաղաթելյանը, դիմելով ՀՀ ոստիկանապետին, հայտարարեց. «Ոստիկանապե′տ, մեղքը քո վիզը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728