Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնազանդության երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Փետրվար 23,2021 19:12

Քիչ առաջ Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը:

Երթին մասնակցում են «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Երթի մասնակիցները վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկո′լ, դավաճան»:

Երևանի կենտրոնում քաղաքացիները պատուհաններից բռունցքները բարձրացրած իրենց աջակցությունն են հայտնում երթի մասնակիցներին:

Երթի մասնակիցները շարժվում են  դեպի ԱԱԾ և ոստիկանություն: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Թույլ չենք տալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, հենվելով ոստիկանության վրա, մեր երկրում հաստատի բռնապետություն: Թույլ չենք տալու, որ պետական տեռորի միջավայրում մեր երկրում հաստատվի մեկ մարդու դիկտատուրա»: Դիմելով ոստիկաններին՝ նա ասաց. «Ուշքի եկեք, կանգնեք ժողովրդի կողքին, փրկեք մեր երկիրն այս չարիքից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728