Քիչ առաջ Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը:
Երթին մասնակցում են «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Երթի մասնակիցները վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկո′լ, դավաճան»:
Երևանի կենտրոնում քաղաքացիները պատուհաններից բռունցքները բարձրացրած իրենց աջակցությունն են հայտնում երթի մասնակիցներին:
Երթի մասնակիցները շարժվում են դեպի ԱԱԾ և ոստիկանություն: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Թույլ չենք տալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, հենվելով ոստիկանության վրա, մեր երկրում հաստատի բռնապետություն: Թույլ չենք տալու, որ պետական տեռորի միջավայրում մեր երկրում հաստատվի մեկ մարդու դիկտատուրա»: Դիմելով ոստիկաններին՝ նա ասաց. «Ուշքի եկեք, կանգնեք ժողովրդի կողքին, փրկեք մեր երկիրն այս չարիքից:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ