Փետրվարի 23-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱՀ Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը:
Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն » խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, որը ներկայացրեց հայտարարության տեքստը:
Պատգամավորների կողմից առաջարկվեց տեքստում կատարել որոշակի խմբագրում, ինչն ընդունվեց հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ քվեարկեց ներկայացված հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության Ազգային ժողով