Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ հանձնաժողովը կողմ է քվեարկել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ԱՀ տարածքների իրավական կարգավիճակի մասին հայտարարության նախագծին

Փետրվար 23,2021 18:14
arcax aj

Փետրվարի 23-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱՀ Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն » խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, որը ներկայացրեց հայտարարության տեքստը:

Պատգամավորների կողմից առաջարկվեց տեքստում կատարել որոշակի խմբագրում, ինչն ընդունվեց հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ քվեարկեց ներկայացված հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728