Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի առջեւ է բարձրացվել

Փետրվար 22,2021 23:00

Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հնչող հակահայ հռետորաբանությունը դատապարտելու եւ համարժեք արձագանքի արժանացնելու կոչով իր գործընկերներին դիմեց  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ի հանդիպման ժամանակ:

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ մտքեր փոխանակվեցին տարածաշրջանում հարատեւ խաղաղության պահպանման վերաբերյալ:

Ռուբինյանը կարեւորեց հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը: «ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728