Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հնչող հակահայ հռետորաբանությունը դատապարտելու եւ համարժեք արձագանքի արժանացնելու կոչով իր գործընկերներին դիմեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ի հանդիպման ժամանակ:
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ մտքեր փոխանակվեցին տարածաշրջանում հարատեւ խաղաղության պահպանման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ռուբինյանը կարեւորեց հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը: «ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը:
ՀՀ Ազգային ժողով