Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլին սարքին մատաղի գառ․ սարից մի քրդի բերեն-դնեն նախագահ, մենակ թե նախկինները չգան»․ արարատցի

Հունվար 27,2021 11:48

«Նախկին իշխանությունը բռնապետություն էր։ Մարտի 1-ին ինձ մի տարի բռնեցին դատեցին, եւ այդ նույն մարդիկ այսօր ուզում են իշխանության գալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց արարատցի Աբրահամ Աբրահամյանը։

Նա երեկ եկել էր Արարատի մշակույթի տան մոտ, որտեղ տեղի էր ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը համախոհների հետ։

«Ես չեմ ասում՝ Նիկոլը լինի․․․ով ուզում է լինի՝ մենակ թե նախկին իշխանությունը չգա։ Ժողովուրդը հիմար չի, գիտի, որ թալանել են։ Քոչարյանը լինի, Սերժը լինի, թե Վազգեն Մանուկյանը՝ նախկիններին տեսնել չեմ ուզում։ Սարից մի քրդի բերեն-դնեն նախագահ, մենակ թե՝ նախկինները չգան»,-նշեց Աբրահամյանը:

Նա ասաց, որ 2018թ․-ին ընտրել է Նիկոլ Փաշինյանին․ «Երկու տարի է անցել, թողեք աշխատի։ Հիմա եկել՝ ի՞նչ են ուզում, պատերազմից հետո մատաղի գառ են սարքել Նիկոլին»։

Հետաքրքրվեցինք՝ պատերազմի հետեւանքներում Նիկոլ Փաշինյանը որեւէ մեղավորություն չունի՞։ Մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ունի․․․դավաճաններն էլ մեղավորություն ունեն, որ զինվորին թողեցին ու փախան։ Այդ գեներալներին պետք է Նիկոլը բանակից դուրս հանի։ Ասում են՝ կապիտուլյացիա է ստորագրել։ Եթե չստորագրեր, Ստեփանակերտը վարի կգնար։ Կամ, որ ասում են՝ երրորդ օրը կարող էր կանգնեցնել պատերազմը։ Կարող էր, պատգամավորները չհամաձայնեցին, ասեցին՝ կռվում ենք․․․ինչո՞վ, հրացանով ինքնաթիռ էիք խփելո՞ւ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031