Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեւան–Կենտրոն» ՔԿՀ-ի նոր պետը ժամանակին ուղեկցել էր ՔԿՀ-ից ազատ արձակվող Փաշինյանին

Հունվար 13,2021 11:12

ՀՀ արդարադատության նախարարի անցած տարվա դեկտեմբերի 17-ի հրամանով «Երեւան–Կենտրոն» (ԿԳԲ–ի պադվալ–Ա․ Դ․) քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանը։ Այս մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության կայքէջից։

Նշենք, որ նախկին պետ Կարեն Ավետիսյանը  ընդամենը երկու ամիս դիմացավ։ Նա «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ-ի պետ էր նշանակվել  2020 թվականի հոկտեմբերի 21-ին։

Աղասի Խաչատրյանը 42 տարեկան է, քրեակատարողական ծառայությունում է մոտ 20 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ։

Մինչեւ ՔԿՀ պետ նշանակվելը` Աղասի Խաչատրյանը զբաղեցնում էր քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր։

Ի դեպ, հետաքրքիր մեկ փաստ։ 2011 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաներմամբ  ազատ արձակվեց «Արթիկ» ՔԿՀ-ից, նրան մինչեւ դրսում հավաքված կողմնակիցների մոտ ուղեկցեց Աղասի Խաչատրյանը։ Վերջինս այդ ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031