Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ ենք 17 կուսակցությունների առաջարկած վարչապետին»․ Հոռոմցիները ցույց են անում՝ ի պաշտպանություն Փաշինյանի

Դեկտեմբեր 11,2020 13:50

Քիչ առաջ Շիրակի մարզի Հոռոմ համայնքի բնակիչները պատրաստվում էին ճանապարհ փակել՝ այսպիսով ցուցադրելով, որ իրենք դեմ են հների վերադարձին ու սատարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ոստիկանապետի հորդորով թեև ճանապարհ չեն փակել, սակայն այս պահին անցկացնում են իրենց ցույցը։ Այս մասին մեզ տեղեկացրեց ցույցի մասնակիցներից մեկը՝ Հոռոմ համայնքի բնակիչ Հովհաննես Մուրադյանը, որն ապրիլյան պատերազմի մասնակից է։

Նա ասաց․ «Հոռոմ գյուղի բնակիչների 90 տոկոսի անունից եմ ձեզ դիմում ու ասում եմ, որ մենք դեմ ենք 17 կուսակցությունների առաջադրած վարչապետին, չենք ուզում նախկինների վերադարձը։ Նախկինների վերադարձը չցանկանալով՝ մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, դրա համար մենք ներկայացնում ենք մեր պահանջը, մեր բողոքը՝ ի դեմ 17 կուսակցությունների։

Մենք խիստ քննադատում ենք կառավարության շենք մտնողներին, կառավարության շենքը ջարդուփշուր անողներին, Երևանում փողոց փակողներին՝ նրանց անվանելով իրական դավաճաններ։ Նրանք ոչ մի բարոյական և իրավական իրավունք չունեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու։

Այս պահին էլ ակցիային մասնակցում են պատերազմի մասնակիցներ՝ մոտ 15 հոգի, որոնք կողմ են Նիկոլ Փաշինյանին։Նրանք, ի տարբերություն ընդդիմադիրների, ֆեյքեր չեն, ձևական համազգեստ չեն հագել, իրոք մասնակցել են պատերազմի»,-ասաց Հովհաննես Մուրադյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031