Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Քաղաքացիներն ահազանգում են․ «Ադրբեջանցիները ՀՀ տարածքում են՝ Սոթքի հանքավայրում, հայ զինվորներին ծեծի են ենթարկել»

Նոյեմբեր 26,2020 18:55

Ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի տարածք։ Այս մասին սոցիալական ցանցում  ահազանգում են քաղաքացիներն՝ հղում անելով տեղացի իրենց  աղբյուրներին։

Լրագրող Դավիթ Ջալալյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ ճանապարհին  ռուս խաղաղապահներն են կանգնած, մի խումբ հայ քաղաքացիներ, եւ ինչ-որ գործողության են սպասում։

Դավիթ Ջալալյանը գրել է․ «Ինձ հասած տեղեկություններով, այսօր ադրբեջանցիները կոտրել են Քարվաճաում տեղակայված դարպասն ու ծեծի ենթարկել մեր զինվորներին։ Դրանով չբավարարվելով՝ թշնամին հասել է ոսկու հանք եւ մեկ ժամ ժամանակ տվել տարածքն ազատելու համար։

Հ.Գ. Թշնամին փաստացի ներխուժել է ՀՀ տարածք եղբայրական խաղաղապահների ներկայության պայմաններում»։

Իրավապաշտպան Արման Ղարիբյանն էլ սոցիալական ցանցում գրառում է կատարել. «Տեղական աղբյուրիս համաձայն՝ ադրբեջանցիք մտել են Սոթքի հանքի տարածք, հեռվից ռուսերենով սկսել են խոսել հանքի աշխատակիցների հետ, ասել են՝ դուրս եկեք այս տարածքից, մերն է հանքը։ Հայ աշխատակիցները դուրս չեն եկել, բայց ադրբեջանցիք էլ չեն հեռանում։ Հենց այս պահին էլ այնտեղ են»։

«Լուսավոր Հայաստան»-ից Հարություն Բաբայանն էլ  հանքավայրի մասին ահազանգել է․ «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը։ Պատկան մարմիններ արձագանքեք»։

Սոթքից տեսանյութ է հրապարակել նաեւ ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը։

Պաշտպանության նախարարությունը, սակայն հաղորդագրություն է տարածել, որով հերքում է վերը նշված տեղեկատվությունը․«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, վերջերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը վարչապետին հարց էր ուղղել Սոթքի հանքի շահագործման ճակատագրի մասին, նշելով՝ հանքի մի մասը Քարվաճառում է։  ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ պատգամավորին վստահեցրեց, թե այդ հարցին գրավոր կպատասխանեն։ Նշենք, Քարվաճառը երեկ հանձնվեց Ադրբեջանին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Տեղական աղբյուրիս համաձայն՝ արդբեջանցիք մտել են Սոթքի հանքի տարածք, հեռվից ռուսերենով սկսել են խոսել հանքի աշխատակիցների...

Posted by Arman Gharibyan on 2020 թ. նոյեմբերի 26, հինգշաբթի

 

Հենց նոր տեղեկացրեցին , որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում , ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։ Պատկան մարմիններ արձագանքեք։

Posted by Harutyun Babayan on 2020 թ. նոյեմբերի 26, հինգշաբթի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30