Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը միայն անձնական չէ

Նոյեմբեր 17,2020 10:00
Levon Ter-Petrosyan

Ֆեյսբուքը երեկ կենտրոնացել էր վարչապետի գրառման վրա: Ինչ խոսք, կարեւոր է, որ պետության առաջին դեմքը լինի զուսպ, հավասարակշիռ մարդ՝ իր խոսքերի եւ գործերի համար պատասխանատու: Իհարկե, ճիշտ կլինի, որ հաջորդ վարչապետը երկիրը ղեկավարի ոչ թե զայրույթի նոպաներով, այլ սթափ հաշվարկով: Բայց դա փոսից դուրս գալու եւ պետության հետագա գահավիժումը կանգնեցնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

Այն, ինչ ես հիմա կասեմ, դուր չի գա ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմության մեծ մասին: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրարից տարբերվում են նրանով, որ առաջին երկուսը կոռումպացված են, երրորդը` ոչ: Բայց երեքն ունեն նաեւ նմանություն՝ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում ժողովրդին ասել ճշմարտությունը Արցախի հարցում: Այլ բոլոր հարցերում Փաշինյանի պոպուլիզմն, իհարկե, ոչ մեկի հետ չի համեմատվի, բայց ղարաբաղյան խնդրում երեք իշխանություններն էլ հավասարապես պոպուլիստ էին եւ ասում էին այն, ինչ հաճելի է ժողովրդի ականջին: Իսկ այդ հարցը Հայաստանի համար 10, 100 անգամ ավելի կարեւոր է, քան բոլոր մնացած հարցերը: Ավելին՝ դրանք այս կամ այն չափով ածանցյալ են Արցախի հարցից:

Միակ մարդը, որը միշտ «ռիսկ է արել» Արցախի խնդրի վերաբերյալ ժողովրդին ասելու ճշմարտությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ իր իշխանության տարիներին եւ դրանից հետո այլ հարցերում թույլ տրված ահավոր սխալներով: Երբ ներկայիս ընդդիմադիրները երբեմն ասում են, որ «Նիկոլը Լեւոնի հոգեզավակն է», դա, իմ կարծիքով, ամենեւին չի համապատասխանում իրականությանը: «Հոգեզավակը» երբեք չէր ասի, «Արցախը Հայաստան է եւ վերջ» (պետության առաջին դեմքի կարգավիճակով), չէր ասի, որ բանակցությունները սկսում է իր կետից կամ՝ որ բանակցային ոչ մի տարբերակ սեղանին դրված չի, կհակադրվեր «նոր պատերազմ, նոր տարածքներ» ՊՆ-ի պոռոտախոս կարգախոսին, երբեք պետական մակարդակով չէր անդրադառնա Սեւրի պայմանագրին:

Քաղաքական կոնյունկտուրայի առումով ներկա իշխանությունը եւ, ասենք, ՀՅԴ-ն կամ ՀՀԿ-ն մրցակիցներ են՝ նրանք պայքարում են իշխանությունը պահպանելու կամ իշխանությունը վերցնելու համար (ինքնին դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում): Գաղափարական առումով նրանք ավելի շատ նմանություններ ունեն, քան տարբերություններ:

Այնպես որ խնդիրն այստեղ միայն Փաշինյանի հոգեկան վիճակների մեջ չի: Խնդիրն այն ուղղությունն է, որով պետք է շարժվի մեր պետությունը: Եթե մեր ժողովուրդն, այնուամենայնիվ, ուզում է, որ մենք պետություն ունենանք, ապա պետք է իրականությանը նայի բաց աչքերով, առանց պատրանքների եւ պոռոտախոսության: Եթե այդպես չլինի, ապա կպարտվենք նաեւ հաջորդ պատերազմում, եւ դա իսկապես կնշանակի պետականության վերջնական կորուստ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Hay says:

    Երեքն էլ ԼՏՊ-ի համեմատ գյադա են:

  2. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան հարցն այն է, որ մենք կայացած, ձեւավորված պետական համակարգ չունենք եւ պետության ղեկավարի անձն է շատ բան պայմանավորում: Դրա համար էլ հոգեպես անհավասարակշիռ վարչապետի նշանակած նախարարը պոռոտախոս է: Սա է ողջ խնդիրը: Պետական համակարգ, մշակված տեսլական ունենանք անձերը առանցքային չեն լինի, համակարգը կաշխատի:

    • Hay says:

      Նարեկ համաձայն չեմ, անձը շատ կարևոր է, որովհետև այդ անձինք են ստեղծում և անընդհատ կատարելագործում այդ համակարգերը: Անձի խելքի քանակը և մտահորիզոնը շատ կարևոր է: Օրինակ ԼՏՊ-ն միշտ ասել է, որ Արցախի հարցը հնարավոր չէ լուծել առանց հող տալու, որովհետև մարդը խելացի է և հիանալի պատկերացնում է, թե ինչ է համաշխարհային քաղաքականությունը: Համաձայնվեք որ տարբեր բաներ են, երբ փրփուրը բերանին հանրահավաքներ ու լաչառություն են անում, և երբ խելացի ու հավասարակշռված բանակցում են համաշխարհային առաջնորդների հետ: Իսկ նախարարի պոռոտախոսությունը գալիս է նրա հետամնացությունից (այսինքն խելքի պակասից), նա 90-ականների պատերազմ էր սպասում: Ես որ բանակից կիլոմետրերով հեռու եմ, 5 տարի առաջ համոզված էի, որ ապագան ԱԹՍ-երինն է, սա փորձարկումն էր, հաջորդ պատերազմին լինելու է երամներով՝ միաժամանակ 5-10000 ԱԹՍ-ների գրոհ: Անիմաստ ՍՈՒ 30-ների փոխարեն պետք է գնեին ՀՕՊ համակարգեր, որովհետև մենք պարտվեցինք երկնքում:

  3. Arsen says:

    Ես միայն մի հանգամանքի վրա եմ զարմանում, Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով հեռատես քաղաքական գործիչ, բանակցությունների սկզբնական շրջանում ինչու չի քննարկման առարկա դարձրել Շահումյանի շրջանը և Գետաշենը, որոնք մտնում էին ԼՂԻՄ վարչական շրջանի մեջ, որպեսզի բանակցություններին ավելի նպաստավոր դիրքից հանդես գայինք։

    • Սարգիս Զեյթունյան says:

      «Լինելով հեռատես քաղաքական գործիչ»՝ Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ին Սերժ Սարգսյանին նշանակեց ՀՀ ազգային անվտանգության և ներքին գործերի նախարար, 1997-ին Ռոբերտ Քոչարյանին համոզելով՝ Արցախից բերեց, նշանակեց ՀՀ վարչապետ, 2008-ին Նիկոլին հանձնարարեց վարելու իր նախընտրական արշավի գեբելսյան քարոզչությունը: Այնպես որ, պարոն Աբրահամյան, այն, ինչ եղել է երկրում Ձեր նշած «սուրբ երրորդության» օրոք, նաև ղարաբաղյան բանակցություններում, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «իշխանության տարիներին եւ դրանից հետո թույլ տրված ահավոր սխալների» ուղիղ հետևանքն է:

  4. Ruben says:

    Այն դպրոցը, որտեղ «թրծել» են և Ձեզ (գլխավոր խմբագիր Աբրահամյանին), դաստիարակել է նաև ներկայիս վարչապետին:
    Տեսանելի՞ է վարչապետի գրառման՝
    «Սպասում եմ ձեզ Երեւանում՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը» (ընդհանրապես գործելաոճը) և ձեր նախկին հովանավորի հայտարարության նմանությունը ՝
    «Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է): Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին: Ջրով կարելի էր էտ ամբողջ ժողովրդին, էտ ի՜նչ ժողովուրդ է 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու: Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է): Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ մենք էլ պտի կրակեինք, մի 50 – 800 հոգի պտի սպանեինք: Հետո գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք…
    (Վանո Սիրադեղյան):
    Հիշեցնեմ՝
    «երբ ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն նաև Երկրապահ կամավորական միության անդամները, որոնք կրում էին ռազմական հագուստ, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ [փա՞ստ] ցրում են ցուցարաներին, ինչի հետևանքուվ տարբեր մարմնական վնասվածքներ են ստանում։ Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրոորդ անգամ դարձավ ՀՀ նախագահ։
    Երեսուն տարի անընդմեջ արտաքինից կառավարվող եւ վերահսկվող
    համակարգը, ներառյալ զանգվածային լրատվամիջոցները, բնակչությանը կերակրել են ապատեղեկատվությամբ:
    Մովսես Գորգիսյանով ավարտվեց ազգային-ազատագրական շարժումը ու հայտնվեց «Ղարաբաղ համար 2 կոմիտեն», որտեղ առաջնորդ նշանակվեց Լեւոն Տեր Պետրոսյանը: Ում շնորհիվ էլ մոռացվեց Նախիջևանի, Ջավախքի և Արարատ լեռան մասին: Նա Ղարաբաղը վերածեց դանդաղ գործողության ականի:
    Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժումը նա օգտագործեց գահին նստելու համար: 1993-ին նա բերեց Սերժ Սարգսյանին ու խցկեց Վանո Սիրադեղյանի թեւի տակ: Ու Լեւոնի «ռազվեդչիկ» Սերոժն իր կարիերան սկսեց հանրապետության վարչական տարածքում:
    «Միակ մարդը, որը միշտ «ռիսկ է արել» Արցախի խնդրի վերաբերյալ ժողովրդին ասելու ճշմարտությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանն է»: Այո, որովհետեւ նա գիտեր «Ղարաբաղ» նախագիծը սկզբից մինչև վերջ: Նա չընդունեց Հայաստանի պետականությունը վերականգնելու ակտը: Նա միտումնավոր ոչնչացրեց անցյալը և ստեղծեց նորածին հանրապետություն, որը չունի պատմություն և անցյալ: Ազգերի լիգայի և Սևրի պայմանագրի մասին կարելի է երկար խոսել: Բայց ի՞նչ իմաստ ունի, եթե երեսուն տարի առաջ Լեւոնը ոչնչացրեց անցյալը:
    «Եթե մեր ժողովուրդն, այնուամենայնիվ, ուզում է, որ մենք պետություն ունենանք, ապա պետք է իրականությանը նայի բաց աչքերով, առանց պատրանքների եւ պոռոտախոսության:»
    Ինչու են այդքան նման Ալիև Աբուլֆազ Էլչիբեյ Կադիրղուլու օղլին (ստանձնեց պաշտոնը՝ 1992 թ.-ի հունիսի 7-ին ու լքեց պաշտոնը՝ 1993 թ.-ի սեպտեմբերի 1-ին) ու Նիկոլ Վովայի Փաշինյանը (ստանձնեց պաշտոնը՝ մայիսի 8, 2018 լքեց պաշտոնը՝ հոկտեմբերի 16, 2018 և նորից ստանձնեց պաշտոնը՝ հունվարի 14, 2019 ու լքեց պաշտոնը՝ ՞ ՞ ՞):
    «Ձեր ուժը բխում է Ձեր գիտելիքից» Ֆիրդուսի, «Շահնամե»:
    «Մարդու գիտելիքն ու հզորութիւնը համընկնում են, քանզի պատճառի չիմացութիւնը դժուարացնում է գործողութիւնը: Բնութեանը յաղթում են միայն նրան հնազանդուելով, և այն, ինչ որ իմացութեան մէջ պատկերացւում է որպէս պատճառ, գործողութեան մէջ պատկերացւում է որպէս կանոն»: Ֆրենսիս Բեկոն

  5. Ruben says:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
    ԱՐՏԱՔԻՆ ԱՌԱՎԵԼ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
    4.3 Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է: Այս դերակատարումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչը գոյութենական սպառնալիք է Արցախի բնակչության համար:

  6. Gagik says:

    Քոչարյանի ու Սերժի պոպուլիզմը որտեղ եք տեսել՞ Սերժը չէր ասում, մենակ պատրաստ էինք 7շրջան տալ բայց իրենք չհամաձայնեցին։ Պոպուլիստը տենց բան չէ ասի։
    Լևոնի ու Քոչարյանի տարբերությունը էն էր, որ Լևոնը շրջանները տալիս էր խաղաղության դիմաց, Քոչարյանը կարգավիճակի դիմաց։

    Մի հատ էլ միֆ կա, որ այ 97-ին Լևոնի տարբերակը ընտրեինք կխուսափեինք պատերազմից։
    Իսկ ով էր էտ երաշխավորում՞ Ավելի շատ էտ էն դեպքն էր, որ եթե պատերազմի ու խայտառակության միջև ընտրում ես խայտառակությունը ստանում ես և խայտառակություն և պատերազմ։
    Հա կարանինք 7շրջանները տաինք Արցախն էլ մնար Ադրբեջանի կազմում ու հանգիստ ապրեինք։

    Կարանք Հայաստանն էլ տանք մենք էլ բոլորով գնանք Գլենդել, Պսկով հանգիստ ապրենք։ Էտելա տարբերակ։ Դե հիմա ասորիները որ պետություն չունեն չի լինում՞

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30