Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր անում մեր ազգային հերոսը Շուշիի մատույցներում, եթե չէր կարող որևէ կերպ ազդել որևիցե որոշման վրա

Նոյեմբեր 10,2020 23:00

Տիտան Ասատրյանի ֆեյսբուքյան էջում գրում է.

«Րոպեներ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել  Սեյրան Օհանյանի հետ։ Մոտավորապես 30 րոպե տևած մեր խոսակցությունը ամփոփեմ.

1) Սեյրան Օհանյանը պնդեց, որ Շուշիում վարվող մարտերի ռազմավարական որոշումների մեջ որևէ ազդեցություն չի ունեցել անկախ իր ժամանակին ունեցած ազդեցիկ դիրքից։ Նա գտնվել է Շուշիի հրամանատարական կետում որպես կամավոր

2) Սեյրան Օհանյանը պնդեց, որ անկախ նրանից, որ  ստանձնում է ազգային հերոսի բարձրագույն կոչումը (որը, ըստ էության պարտավորեցնող հանգամանք  է հայ երիտասարդի համար վառ օրինակ ծառայելու), նա վերադաս հրամանատարության հրահանգով լքել է Շուշիի հրամանատարական կետը ս. թ. նոյեմբերի 5-ին։

Մեջբերում.

«Եթե ես լինեի քո հրամանատարը քեզ հետևում չէի թողնի»։

Բայց

3) Նույն օրը` նոյեմբերի 5-ին, իմ զորամասը` Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակը ստանձնում է պատասխանատվություն միանալ այնտեղ գտնվող այլ զորամասերից ԴԵՌևՍ ՎԱՂՈՒՑ Շուշիում մնացած զինծառայողներին ու պայքարել Շուշիի համար մինչև վերջ` օրինակ լինելով մյուս երիտասարդների համար։ Թեժ պայքարը տևում է 3 օր։ Մենք ունենում ենք բազում զոհեր ու վիրավորներ։ Ստանում ենք «նահանջ» հրաման։ Արդյունքում իմ զորամասի դասակի հրամանատար,  ավագ լեյտենանտ Վրեժ  Մանուկյանի հրամանատարական ձիրքի շնորհիվ, այդ եղեռնից կարողանում են փրկվել մարդկային կյանքեր, մարդկային վնասներ հասցնելով թշնամուն։

Հռետորական հարց.

1) Ի՞նչ էր անում մեր ազգային հերոսը Շուշիի մատույցներում, եթե չէր կարող որևէ կերպ ազդել որևիցե որոշման վրա։

2) Ինչպե՞ս կընկալվեր Ս. Օհանյանի Շուշիում գտնվելը, եթե Շուշին մնար անառիկ։ Կամավո՞ր, թե գերագույն գլխավոր հրամանատար։

Հ. Գ.

Խոսակցության ամբողջ էությունը գրառելու համաձայնություն եմ ստացել Սեյրան Օհանյանից»։

Րոպեներ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Սեյրան Օհանյանի հետ։ Մոտավորապես 30 րոպե տևած մեր խոսակցությունը ամփոփեմ. 1)...

Posted by Titan Asatryan on 2020 թ. նոյեմբերի 10, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30