Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողան-Ալիեւ-ահաբեկիչներ». Գերմանիայի հայերը հեղինակավոր ԶԼՄ-ներին բողոքի նամակ են հանձնել

Հոկտեմբեր 14,2020 23:23

«Stop Aliyev», «Stop Erdoghan» վանկարկումներով այսօր բողոքի ցույց կազմակերպեցին Գերմանիայի հայերը՝ Մյունխեն քաղաքում: Մասնակիցները միջազգային հանրությանը կոչ արեցին կանգնեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիան եւ ահաբեկչական գործողություններն ընդդեմ Արցախի: Ցուցարարներն անուն առ անուն պաստառի վրա հիշատակել էին այս օրերին հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիներին, նրանց ծննդյան թվերը: Նրանք Եվրոպային կոչ էին անում կանգնեցնել թուրք-ադրբեջանական ահաբեկչությունը եւ ագրեսորների դեմ պատժամիջոցներ կիրառել: Գերմանահայերի պաստառներն ուղերձ էին պարունակում՝ Թուրքիան մտադիր է այս պատերազմով իրագործել իր պանթյուրքիստական նպատակը եւ ցեղասպանել հայերին:

«Քայլարշավի գաղափարը ծագեց գերմանական հեղինակավոր լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի ագրեսիայի միակողմանի, երբեմն՝ սխալ և նույնիսկ կողմնակալ մեկնաբանություններից հետո: Քայլարշավի նպատակն էր Bayerische Rundfunk-ի(«Բավարական կենտրոնական ռադիոկայան») և Süddeutsche Zeitung-ի(գերմանական ամենահեղինակավոր խմբագրություններից մեկը) խմբագրություններին հայտնել մեր բողոքը: Երկու տեղում էլ հանձնվել են բողոքի նամակներ։ Ցույցի մյուս նպատակն էր մեր ճանապարհին հնարավորինս շատ գրավել մարդկանց ուշադրությունը և իրազեկել Հայաստանում և Արցախում տեղի ունեցող պատերազմի մասին, ինչպես նաև Թուրքիայի՝ տեռորիստական խմբավորումների ներգրավմամբ պատերազմական գործողություններին ուղղակի մասնակցություն ունենալու մասին»,-հայտարարեց Բավարիայի Հայ Հայրենակցական միության վարչությունից Արփի Մանիերոն:

Բավարիայի Հայ Հայրենակցական միության վարչությունից Մանուշակ Դանիելյանն էլ հավելեց. «Ցույցը սկսվել է Bayerische Rundfunk-ի շենքի մոտից, որը գտնվում է կենտրոնական փողոցներից մեկում՝ Արնուլֆշտրասե 42 հասցեում: Մյունխենի կենտրոնական փողոցներով քայլել ենք դեպի Süddeutsche Zeitung-ի գրասենյակ, որը գտնվում է Հուլթշիներ Շտրասե 8 հասցեում: Երթի ճանապարհը կազմել է մոտ 8 կմ, մասնակիցները թիվը՝ մոտ 100: Համաճարակի պատճառով իրավունք չունեինք 60 անձից ավել հավաքվելու, սակայն ոստիկանությունը մեզ սատար կանգնեց»:

Երթի մասնակիցները վանկարկում էին «Էրդողան՝ ահաբեկիչ», «Ալիեւ՝ ահաբեկիչ» եւ ասում, որ սփյուռքը հայրենիքի հանդեպ ահաբեկչական ոտնձգություն թույլ չի տա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031